Ինչո՞ւ մինչև հիմա չէր հրապարակվում Արգիշտի Քյարամյանի գնդապետի կոչում ստանալու որոշումը
ՀՀ ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանը գնդապետի կոչում ստացել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Նշենք, որ ավելի վաղ մեր հարցին՝ արդյոք Քյարամյանը գնդապետի կոչում ստացե՞լ է, ԱԱԾ մամուլի կենտրոնից նշում էին, որ չկա նման որոշում։
Մինչև այժմ պաշտոնապես Արգիշտի Քյարամյանի՝ գնդապետի կոչում ստանալը չի հրապարակվել։
Քյարամյանի՝ գնդապետի լինելու վերաբերյալ այսօր՝ հունիսի 8-ին, գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ նշել էր Քյարամյանի նշանակման մասին։
Նշենք, որ ԱԱԾ պաշտոնական կայքէջում այժմ էլ ԱԱԾ տնօրենի տեղակալների ցուցակում տեղ գտած բոլոր տեղակալների կոչումները նշված են, սակայն Քյարամյանի կոչումը գրված չէ։
Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ տնօրեն է նշանակվել 1 օրում ՊՎԾ ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատված, ապա Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում նշանակված, այդ պաշտոնից ազատված եւ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակված Արգիշտի Քյարամյանը։
Նշենք, որ Քյարամյանը երբ նշանակվել էր ԱԱԾ տնօրենի տեղակալ կոչումով եղել է փոխգնդապետ։ Խնդիրն այն է, որ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչեւ նշանակումն զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչեւ նշանակումը առնվազն 3 տարի զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն եւ ունի գնդապետից ոչ ցածր կոչում:



















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...