Մարգարիտա Գրիգորյանի աշխատանքից ազատվելուց հետո Հանրային ՀԸ-ում ստուգումներ են իրականացվում
ArmDaily.am-ի տեղեկություններով Մարգարիտա Գրիգորյանի՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնից հեռանալուց հետո Հանրայինում ստուգումներ են սկսել իրականացվել: Ուսումնասիրվում են Գրիգորյանի կողմից ղեկավարած ողջ ժամանակահատվածում իրականացված գործողությունները: Մինչ հեռուստաընկերությունում կորոնավիրուսի բռնկումը, իրավապահները օր ու գիշեր այնտեղ էին, սակայն Հանրային Հեռուստաընկերությունում կորոնավիրուսի հաստատումից հետո շարունակվել են ստուգումները հեռահար: Նրանք մի շարք կարևոր փաստաթղթեր են վերցրել որպեսզի ստուգումների համար գոնե այս ժամանակահատվածում չայցելեն հեռուստաընկերություն:
Տեղեկությունը ճշտելու համար գրավոր հարցմամբ դիմել էինք Հանրային հեռուստաընկերության տնօրենի ժ/պ Արմեն Սարգսյանին, խնդրելով նաև հերքել կամ հաստատել այն տեղեկությունը, որ փաստաթղթեր են վերցրել ու ստուգումներն իրականացվում են հեռակա: Մեր հարցմանը հեռուստաընկերությունից պատասխանել էին. «Տեղեկացնում ենք, որ ստուգումները շարունակվում են»:
Հիշեցնենք, որ Մարգարիտա Գրիգորյանը Հանրային ՀԸ-ն ղեկավարում էր 2013թ-ից, իսկ աշխատանքից ազատման դիմում էր գրել 2020թ-ի մարտի 20-ին, այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետի՝ եթերից առաջ տեսագրված կադրերի հրապարակվեցին ու լայն քննարկումների առիթ դարձան:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...