Էդուարդ Աղաջանյանը պատասխանել է իր մասնակցությամբ երեկույթի մասին տեղեկատվությանը
Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հերքել է տարածված լուրերը, թե իր մասնակցությամբ երեկույթ է տեղի ունեցել։
«Հարգելի՛ հայրենակիցներ, քիչ առաջ 168.am կայքում «Փարթի իշխանական «Ֆերմատանը» վերնագրով մի նյութ է հրապարկվել, որտեղ շոշափվում է նաև իմ անունը։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ նշյալ կայքի տարածած տեղեկատվությունը որևէ աղերս չունի իրականության հետ։
Դժվարանում եմ դրական շարժառիթներ տեսնել այն բանում, թե այս լարված ժամանակահատվածում ինչու են մեր լրատվական դաշտի որոշ գործընկերներ, առանց լուրի իսկությունը ճշտելու, ապշեցուցիչ արագությամբ դա արտատպում իրենց կայքերում՝ կամա ակամա մոլորեցնելով մեր հանրությանը։ Այսպիսով՝ 168.am կայքից պահանջում եմ անմիջապես հերքել տարածված ապատեղեկատվությունը, որպեսզի խուսափենք մեր պետության ու ժողովրդի համար այս դժվարին օրերին լիովին անհարկի թվացող դատական գործընթացից»,-«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Աղաջանյանը։
p>


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...