Նարեկ Հախնազարյանը պատասխանել է Միքայել Մինասյանին (տեսանյութ)
ՀՀ վաստակավոր արտիստ, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի «Ստի վերջը» տեսանյութերի շարքի ութերորդ թողարկմանը, որում Մինասյանը խոսում է նաև երիտասարդ երաժշտի՝ կորոնավիրուսի վերաբերյալ տեսաուղերձների մասին:
«Շնորհակալ եմ Միքայել Մինասյանին Ռախմանինովի անմահական «ՎՈԿԱԼԻԶԸ» հիշեցնելու համար. ընդունում եմ' ազդեցիկ է: Ազդեցիկ մի գործ էլ ես հիշեցնեմ. կատարումից շատ ժամանակ չի անցել՝ այս տարվա ապրիլի 24-ն էր, իմ մեկուսացման ավարտից մի քանի օր անց... Սոլիմայի «Lamentatio» գործը ընդունեք որպես այս՝ այլ երանգ ստացած պատմության ավարտ»,- գրել է նա՝ հրապարակելով նաև տեսանյութը։
Նշենք, որ Միքայել Մինասյանը, անդրադառնալով թավջութակահարի տեսաուղերձին, հայտնել էր, որ վերջինս, պատվեր ստանալով իր փոխվարչապետ դասընկերոջից, սկսել էր վիրավորել հայ ժողովրդին, «նույն այն ժողովրդին, որը ոտնկայս ծափահարում էր իրեն»:
Ավելի վաղ Հախնազարյանը ֆեյսբուքյան 2 տեսաուղերձներով անդրադարձել էր կորոնավիրուսի համավարակի հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակին:
«Իմ ամբողջ կյանքի ընթացքում ես այսքան զայրացած չեմ եղել և ամոթի զգացմունք իմ ազգի համար չեմ զգացել։ Այնպիսի ամոթ, որը ես զգացի այս վերջին երկու ամիսների ընթացքում, երբ ես դուրս եկա կարանտինից և ուղղակի տեսա, վկա եղա նրան, թե ինչպես է Հայաստանը, հայ ժողովուրդը վերաբերում կորոնավիրուսին»,- առաջին ուղերձում նշել էր երաժիշտը:
Դրան հաջորդել էր քննադատությունների ալիք, որից հետո, արդեն երկրորդ տեսանյութում Հախնազարյանը պարզաբանել էր իր խոսքերը:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...