Հերքում և 2 միլիոն դրամի հատուցում. փաստաբանը՝ Արթուր Վանեցյանի՝ Նիկոլ Փաշինյանի և նրա խոսնակի դեմ ներկայացված հայցի մասին
Ազգային անվտանգության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա խոսնակ Մանե Գևորգյանի ներկայացրած դատական հայցով պահանջում է հերքման հրապարակում և նյութական վնասի հատուցում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանի փաստաբան Արամազդ Կիվիրյանը:
«Ապրիլի 29-ին խոսնակը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր տարածել, որտեղ որոշակի տեղեկություններ էր հայտնել Արթուր Վանեցյանի վերաբերյալ, որոնք իրականաության հետ որևէ աղերս չունեն և դա է եղել հիմք, որ մենք ներկայացնենք հայց՝ մամլո խոսնակի և վարչապետի դեմ, քանի որ խոսնակը, ըստ էության, հանդես է եկել վարչապետի անունից»,-ասաց փաստաբանը և նշեց, որ վկայակոչել են իրավական բոլոր հիմքերը:
«Պահանջում ենք, որ հերքվի զրպարտչական բնույթի տեղեկությունը, հրապարակվի հերքում, ներկայացրել ենք հերքման տեքստը և պահանջել ենք ոչ նյութական վնասի հատուցում՝ երկու միլիոն դրամի չափ»,-ասաց նա:
Փաստաբանը չցանկացավ նախնական գնահատական տալ, սակայն իրավական տեսանկյունից վստահություն հայտնեց, որ իրենց հայցը պետք է բավարարվի, նաև նշեց, որ չի կարող ասել, թե ինչպիսի մոտեցում կդրսևորի դատարանը:
Նա նշեց, որ հրապարակմամբ նշվել է, թե Արթուր Վանեցյանը ինչ-որ առնչություն ունի պղնձամոլիբդենային գործարանի հետ, ինչը իր մեջ զրպարտություն է պարունակում և այս դեպքում ապացուցման բեռը կրելու են պատախանողները: «Նրանք պետք է ապացուցեն, որ այն տեղեկատվությունը, որ հրապարակել են համապատասխանում է իրականությանը, մենք քանի որ գիտենք, որ այդ տեղեկությանը աղերս չունի իրականության հետ, գտնում ենք, որ իրավական տեսանկյունից հայցը պետք է բավարարվի»,-ասաց նա:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...