Բանակում չծառայած պետական պաշտոնյաների թիվն ավելացավ եւս մեկով
ArmLur.am-ը շարունակում է տվյալներ ներկայացնել Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի մասին։ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակված տվյալներից պարզ է դառնում, որ նորանշանակ նախագահը պարտադիր զինվորական ծառայություն չի անցել։ Ամեն դեպքում, նրա պաշտոնական կենսագրության մեջ ոչինչ գրված չէ ծառայելու մասին։
Կենսագրության համաձայն, նա 2000-2004թթ. սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, ստացել բակալավրի աստիճան, ապա 2004-2006թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում և ստացել մագիստրոսի աստիճան։ Արդեն 2006 թվականից հետո նրա երեք տարվա կենսագրական տվյալները բացակայում են և նշվում է, որ նա աշխատանքային գործունեությունը սկսել է 2009 թվականից։


Նրա ծառայած լինելու մասին տվյալներ առկա չեն նաև Այլ տվյալներ ենթաբաժնի տակ։ Նշված է միայն, որ նա ունի հարկային ծառայության գնդապետի կոչում։

Հավելենք, որ տարբեր հրապարակումների համաձայն, նա արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մտերիմն է և շատ հարցերում պարտական է հենց նրան։ Տարբեր տեղեկությունների համաձայն` նա ՊԵԿ նախագահի տեղակալ նշանակվեց հենց Բադասյանի շնորհիվ՝ վերջինիս նախարար դառնալուց հետո։
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված գույքի և ունեցվածքի հայտարարագրից պարզ է դառնում, որ նա 2018 թվականին ունեցել է 8.7 մլն դրամ դրամ, և 15 մլն եկամուտ, որից 2 մլն-ը գոյացել է փոխառություններից: Նա այդ ժամանակ ՊԵԿ քննչական վարչության պետն էր։
Իսկ 2017 թվականին, երբ Հովհաննիսյանը ՊԵԿ քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով քննիչ էր, ունեցել է մեկ բնակարան և BMW 525 մակնիշի ավտոմեքենա:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...