Մենք հասել ենք կրիտիկական վիճակի եւ արդեն իսկ քայլում ենք դժոխքի միջով. Փաշինյան
Անկախ ամեն ինչից, մենք պետք է արձանագրենք, որ հասել ենք կրիտիկական վիճակի եւ արդեն իսկ քայլում ենք դժոխքի միջով: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սրա լուծումը գոնե միջնաժամկետ կարող է լինել մի բան, որ իսկապես տոտալ հակահամաճարակային շարժում սկսվի ՀՀ-ում, մեզնից յուրաքանչյուրն առաջնորդվի այն կանխավարկածով, որ հիվանդանոցային տեղերի պակասի պատճառով կարող է մահանալ ինքը, իր հարազատը: մեզնից յուրաքանչյուրը պետք է առաջնորդվի այն կանխավարկածով, որ ինքը վարակված է եւ չպետք է վարակի մյուսներին»,-ասաց նա:
Վարչապետը տեղեկացրեց, որ ԱՀԿ-ն վերանայել է դիմակների հետ կապված իր նախկինում արված գնահատականը. «Նրա այսօրվա գնահատականը ճշգրիտ համապատասխանում է մեր կայացրած որոշումներին: Ուրեմն տոտալ հակահամաճարակային շարժման խնդիրներից մեկը պետք է լինի չեզոքացնել հակաքարոզչությունը հակահամաճարակային գործողությունների վերաբերյալ եւ իրականացնել տոտալ աջակցություն կառավարությանը իր հակահամաճարակային քայլերի մեջ: Մենք այս իրավիճակից ունենք մի ելք, թեկուզ դժոխքի միջով քայլելիս, պետք է դուրս գանք հակառակ կողմից:
Ես զարմանում եմ, որ ստանում եմ լուսանկարներ, որտեղ հարյուրավոր մարդկանց մասնակցությամբ տեղի են ունենում հուղարկավորության արարողություններ: Այն պարագայում, երբ արդեն մոտ տասնյակի չափ բնակավայրեր են փակվել հուղարկավորություններից տարածվող դեպքերի առնչությամբ:
Մենք արդեն հատել ենք այն եզրը, որից այն կողմ դժոխային իրավիճակ է: Բայց ես ուզում են նաեւ ասել, որ կառավարությունը այս իրավիճակում երկու քայլ է անում. Առաջինը ուղիղ, անկեղծ խոսում եւ հաղորդակցվում է հանրության հետ, ներկայացնում է ճշմարտությունը, երկրորդ, բոլոր միջոցները ձեռնարկվում են հիվանդանոցային մահճակալային եւ վերակենդանացման տեղերն ավելացնելու համար»,-հայտարարեց նա:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...