Եթե դեմքը կա, դա անձնական տվյալների հրապարակում չէ
Անձնական տվյալների հետ կապված այսօր որեւէ խնդիր չեմ տեսնում, որովհետեւ անձնական տվյալ է համարվում այն տվյալների համակցությունը, որով հնարավոր է անձին նույնականացնել։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանն՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին օրերին ֆեյսբուքյան իր էջում այն քաղաքացիների լուսանկարների հրապարակմանը, որոնք խախտում են հակաճգնաժամային կանոնները։
«Այսինքն՝ պետք է լինի անուն-ազգանուն, տարիք, հասցե։ Եթե դեմքը կա, դա անձնական տվյալների հրապարակում չէ։ Եթե քաղաքացիները բողոքում են, ապա թող բարի լինեն՝ դիմակ կրեն եւ չհայնտվեն այսպիսի հրապարակումներում։ Վարչապետի այդ գործողությունները ես գնահատում եմ բավականին պրոֆիլակտիկ եւ հակականխիչ։ Ես նկատել եմ, որ այդ հրապարակումներից հետո մեր հանրության շրջանում դրական տեղաշարժ է նկատվել. մեկը մյուսին սկսել են դիտողություն անել, պահանջել որ դիմակ կրեն։ Անձամբ այդպիսի դեպքերի եմ երեկ ականատես եղել եւ շնորհակալություն եմ հայտնել»։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...