Փաշինյան Նիկոլը իր էջում չստուգված նյութեր է տեղադրում, վարկաբեկում մարդկանց եւ ընկերություններ
«Նարեկավանք Տուր»-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը հերքում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի էջում տեղադրված տեսանյութի՝ օրերս նկարահանված լինելու փաստը։
«Անցած տարի մայիսին ենք նկարել, պարզապես մի քանի օր առաջ որպես գովազդ հրապարակել ենք։ Մայիսին է արված եւ ուղիղ եթերում։ Շատ հեշտ էր ստուգելը՝ նոր է, թե ոչ։ Նախ ուղիղ եթերի դեպքում գրվում է՝ որ պահին, որտեղ է արվել, բացի այդ՝ եթե մեր տեսանյութերով հետ գնան, կտեսնեն ՝ անցած տարվա մայիսին է արվել, մեր տեսանյութերում կա»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց տնօրենը՝ նշելով, որ բացի այդ հենց հրապարակման մեջ, որը տարածել էր վարչապետը, նշված է, որ տեսանյութն արված է 2019թ․։
Տուրերը, այս պահին, տնօրենի խոսքով, անցկացվում են ըստ պարետի սահմանած կանոններին՝ դիմակներով, ախտահանիչ նյութերով են ապահովում մասնակիցներին, իսկ ավտոմեքենաներում նստեցնում են ավելի քիչ թվով մարդկանց, քան նախատեսված է, եւ ճանապարհորդության ընթացքում փորձում այնպես անել, որ մարդիկ իրարից պահպանեն սոցիալական հեռավորությունը։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...