Եթե մարդը կորոնավիրուսի վարակակիր է, չունի գանգատ, նրան ոչ մի դեղորայք պետք չի նշանակել. Մելանյա Շմավոնյան
Կորոնավիրուսային հիվանդության տարածմանը զուգահեռ՝ սոցցանցերում ու լրատվական կայքերում շատերը սկսեցին խոսել իմունիտետը բարձրացնելուն ուղղված միջոցների մասին: Լիմոնից ու իմբիրից՝ մինչև իմունիտետը բարձրացնող հեղուկներ էին խորհուրդ տալիս օգտագործել մարդկանց՝ կորոնավիրուսից խուսափելու համար: Թեմային, թե ինչքանո՞վ են այդ մթերքները, առավել ևս՝ առաջարկվող դեղերը, օգնում վիրուսով չվարակվելու կամ հաղթահարելու հարցում, այսօր անդրադարձան նաև ԵՊԲՀ դասախոսներն ու մասնագետները:
«Երբ որ որևէ անձ չունի ոչ մի գանգատ, բայց այս կամ այն պատճառով դիմել է բժշկի, եղել է կոնտակտավոր, հետազոտել են և նրա մոտ հայտնաբերել են այս չարաբաստիկ վիրուսը, ապա նրան ոչ մի դեղորայք պետք չի նշանակել: Ինքնաբուժությամբ ընդհանրապես ոչ մեկը չպետք է զբաղվի, մանավանդ հակաբիոտիկներ ընդունելը, որովհետև հակաբիոտիկները, այո, ունեն շատ մեծ նշանակություն հիվանդների բուժման գործում, բայց դրանք ունեն նաև բացասական ազդեցություն և որոշ չափով ընկճում են իմունիտետը»,- անդրադառնալով հարցին՝ ասաց Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Մելանյա Շմավոնյանը:
Մասնագետի խոսքով՝ ամենալավ միջոցը զգույշ լինելն է ու ինքնազգացողության վատացման պարագայում բժշկի դիմելը:
Անդրադառնալով Վիտամին D-ի դերակատարությանը կորոնավիրուսից ապաքինման հարցում, ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դասախոս Արման Բադալյանն էլ հիշեցրեց 2017 թվականին արված հետազոտությունը, որի արդյունքում հաստատվել էր Վիտամին D-ի դերակատարությունը շնչառական վարակների պաշտպանության տեսանկյունից: Կա վարկած, որ այն նաև COVID-19-ից է պաշտպանում, բայց դա ապացուցված չէ: Ա. Բադալյանի խոսքով՝ այն մասնագետները, որոնք 2017 թվականին իրականացրել էին այդ հետազոտությունը, այժմ մոտ 12 հազար մարդու շրջանում հետազոտություն են անում՝ պարզելու՝ արդյո՞ք Վիտամին D-ն ունի պաշտպանական դերակատարություն նաև COVID-19-ի դեպքում: Մասնագետն այժմ հորդորում է վիտամին ընդունելու փոխարեն՝ սպասել հետազոտության արդյունքներին:
Նշենք նաև, որ ըստ համալսարանական մասնագետների՝ կորոնավիրուսային հիվանդություն ունեցող անձանց դեպքում բժիշկները նշանակումներ անում են՝ առաջնորդվելով այդ մարդկանց այլ հիվանդություններով:
Մասնագետների խոսքով՝ մարդկանց բարձր իմունիտետ ունենալը դեռ նրանց չի ազատում կորոնավիրուսով վարակվելու հնարավորությունից:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...