Հայտնի է դարձել Արթուր Աղաջանյանի՝ աշխատանքից ազատման նախապատմությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանի՝ աշխատանքից ազատման շուրջ կրքերը չեն դադարում, եւ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել այս ազատման նախապատմությունը:
Նախ նկատենք, որ Աղաջանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել մայիսի 12-ին, սակայն պաշտոնապես այդ մասին հայտնի դարձավ միայն մայիսի 19-ին: Եվ ուշագրավն այն է, որ նա ազատման դիմում ներկայացրեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի նախկին պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվելուց հետո:
Բանն այն է, որ ԱԱԾ-ից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրականում Արթուր Աղաջանյանը եւ Արգիշտի Քյարամյանը նաեւ անձնական կոնֆլիկտ են ունեցել, երբ վերջինս դեռ աշխատել է ՊՎԾ-ում, եւ, ըստ էության, Աղաջանյանը չի ցանկացել այդ կառույցում աշխատել Քյարամյանի հետ:
Բացի այդ, հենց այդ օրերին պարզ դարձավ, որ խոշոր չափի կաշառք վերցնելու համար մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը, թաքնվում է իրապահներից, եւ մինչ օրս նրան չեն կարողանում գտնել: Եվ Աղաջանյանի հեռանալը եւս կապված է նաեւ Գագիկ Խաչատրյանի որդու հետախուզման հետ: Այսպես ասած, Խաչատրյանի հեռանալը փորձում են կոտրել Աղաջանյանի վրա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...