Աննա Հակոբյանը եղբոր հետ դատի է տվել Միքայել Մինասյանին
Վարչապետի տիկինը եւ պատգամավոր աներձագը դատական հայց են ներկայացրել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի դեմ։ Այս մասին «Հրապարակ»-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Աննա Հակոբյանը եւ Հրաչյա Հակոբյանը դատարանից պահանջում են հրապարակային ներողություն խնդրել և զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել, ինչպես նաեւ փոխհատուցել պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը։
Դատարանը հայցն արդեն վարույթ է ընդունել, այն մակագրվել է դատավոր Արմենուհի Բադիրյանին, սակայն նիստի օրը դեռեւս հայտնի չէ։
Հիշեցնենք, որ Մինասյանը Աննա և Հրաչյա Հակոբյաններին մեղադրել էր մաքսանենգ ծխախոտի արտահանմամբ զբաղվելու համար։ Մինասյանն ինքն այս պահին հետախուզման մեջ է։ Նա որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում երեք հոդվածով՝ ապօրինի հարստացման, փողերի լվացման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: Նրան կալանավորելու որոշում է կայացվել։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...