Մենք մի մարմին ենք, մեզ ժողովրդից հնարավոր չի տարանջատել. լավ ենք, վատ ենք, էս ենք. Նիկոլ Փաշինյան
Հունիսի 1-ին, պարզվում է քաղաքապետարաններ են եղել, որ միջոցառումներ են կազմակերպել երեխաների համար. երբեմն տպավորություն է, թե մենք մեր երախաներին ավելի ենք սիրում, քան մեր ծնողներին: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին:
«ՏԻՄ ղեկավարները պետք է իրենց ռեսուրսներն օգտագործեն, որ հերթերը պահվեն, կանոնները պահվեն: Քաղաքացիներով պետք է իրար ամոթանք տանք, ասենք՝ էս ի՞նչ եք անում, եկեք սթափվենք: Իսկ մեղավորների փնտրտուքն անիմաստ գործ է: Որովհետեւ եթե մեղավոր է ժողովուրդը, մեղավոր է նաև Կառավարությունը, եթե մեղավոր է Կառավարությունը, մեղավոր է նաև ժողովուրդը, որովհետև իրենք են Կառավարությանը բերել իշխանության:
Մենք մի մարմին ենք, մեզ հնարավոր չի տարանջատել ասել՝ սա կառավարությունն է, սա էլ ժողովուրդը: Լավ ենք, վատ ենք, էս ենք: Ես համոզված եմ, որ լավ ենք: Վախի մթնոլորտը հաղթահարվել է, բայց մենք մեր ազատությունը սկսել ենք մեր դեմ օգտագործել: Ես հավատում եմ ձեզ, հավատում եմ ՀՀ քաղաքացուն, հավատում եմ, որ այս ուղերձը տեղ հասնելու է: Ես հավատում եմ, որ մենք իրար հետ այս հարցը կարող ենքլուծել: Սա մի մարդու հարց է, ընդամենը մեկ մարդ պետք է լուրջ վերաբերվի այս ամենին եւ այդ մեկ մարդը դու ես»,-ասաց վարչապետը:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...