Երբ Փաշինյանը խորհրդական չունի կարող է իր ֆեյսբուքյան էջում ինչ ասես դնել, հետո հանել
Երեկ ուշ երեկոյան վարչապետը ֆեյսբուքյան իր էջում կիսվել էր քաղաքացիներից մեկի տան բակից արված ուղիղ միացումով, որտեղ ընտանեկան փոքր միջոցառում է, որի մասնակիցները նստած են սեղանի շուրջ, նաեւ պարում են։
«Կարծես թե ուղիղ եթեր է»,- գրել էր վարչապետը։
Նշենք, որ մեկնաբանություններից դատելով՝ վարչապետի այս քայլը ոչ միանշանակ է ընդունվել օգտատերերի կողմից։ Օգտատերերի մի մասը նշել էր, որ սա վարչապետին հարիր քայլ չէ եւ կասկածի տակ էր դրել բանից անտեղյակ քաղաքացիների խնջույքն իր էջում ուղիղ եթերով ցուցադրելու նպատակահարմարությունը։
Նշենք, որ բազմաթիվ օգտատերերի սկզբնաղբյուր էջում մեկնաբանություններ էին արել՝ զգուշացնելով խնջույքի մասնակիցներին, որ իրենք վարչապետի ֆեյսբուքյան էջում այս պահին ուղիղ եթերում են։
Ինչեւէ մի քան րոպե եթերը հեռարձակելուց հետո վարչապետն այդ գրառումն ու ուղիղ եթերը հեռացրեց ֆեյսբուքյան իր էջից։
Ավելի ուշ վարչապետն էջից հեռացրեց նաեւ եւս մի քանի նմանատիպ ուղիղ միացումներ՝ տարբեր վայրերից։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...