Հիմա, որ մեր ապրանքը փչացավ, Նիկոլը կտա՞ մեզ էդ փողը, չի տա
Հիմա, որ մեր ապրանքը փչացավ, Նիկոլը կտա՞ մեզ էդ փողը, չի տա: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, Արմավիրի մարզի «Մեյմանդարի» շուկայում բողոքի ակցիայի ժամանակ ասաց գյուղացիներից մեկը՝ բողոքելով շուկան 24 ժամով փակելու որոշման դեպ:
Նշենք, որ որոշումը պայմանավորված է կորոնավիրուսի դեպ պայքարով:
«Թող Նիկոլը գնա բանկերին ասի՝ զրոյացրեք էդ մարդկանց փողը, էս մի օրը թող չաշխատեն: Մենք ոչ մեկի հետ խնդիր չունենք, ոչ մեկը մեզ թշնամի չի,. մենք ուզում ենք մեր քրտինքը ծախենք, մեր ընտանիքը պահենք: Մեր շուկայում կորոնավիրուս չի եղել, ով տենց բան ա ասում, գլուխը պատին ա տվել: Վատ մարդուն վիրուս կպնելու ա, հենց իրանց կպնելու ա: Տունն էլ պախկվեն, կպնելու ա»,-ասաց գյուղացիներից մեկը:
Իշխանության ներկայացուցիչը վերցրեց բարձրախոսն ու ասաց. «Կա պարետի որշում, բոլորդ գիտեք, թե ինչ է կատարվում ամբողջ աշխարհում: Մահերն էլ գիտեք, թվերն էլ գիտեք: մենք պարտավոր ենք մի օրով՝ 24 ժամով շուկան փակել՝ ախտահանելու համար: Ես խնդրում եմ, էսօր շուկան աշխատում է, բայց վաղը առավոտյան ժամը 10-ից մինչեւ հաջորդ օրը ժամը 10-ը շուկայում պետք է արվի ախտահանում: Էսօր ձեր ապրանքը վաճառեք, վաղը ապրանք չբերեք Էդ հերյուրանքները, թե իբր Արտաշատի շուկայի համար են փակում, սուտ է: Շուկան վաղը չէ մյուս օրը առավոտից բաց ա լինելու: Սա է վիճակը»:
Արմավիրի մարզի ոստիկանության պետ, գնդապետ Արամ Հովհաննիսյանն իր հերթին ասաց. «Պարետն ընդառաջ գնալով, թույլ է տվել այսօր վաճառել, բայց վաղը առավոտյան 24 ժամով փակվելու է շուկան»:
Գյուղացիները դրան նույնպես համաձայն չէին:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...