Նա իր լրագրողական ոճը վերածել է պրեզիդենտական կռուտիտի․ Հրանտ Բագրատյանը Նիկոլ Փաշինյանի մասին
Քանի որ այս գործերի հետևում կանգնած են վարչապետին մոտ մարդիկ, վարչապետը պետք է հեռանար։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային ծրագրում ասել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերջին տեսաուղերձներին, որտեղ Մինասյանը մի քանի աղմկահարույց բացահայտումներ է անում Նիկոլ Փաշինյանի մերձավորների վերաբերյալ, մասնավորապես՝ մաքսանենգ ծխախոտի ու ադամանդների պատմությանը։
Նախկին վարչապետն ապշած է Նիկոլ Փաշինյանի համարձակության վրա․ «Նա իր լրագրողական ոճը վերածել է պրեզիդենտական կռուտիտի։ Սա ի՞նչ է։ Ես Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ վարչապետ եմ եղել, բայց այդ ժամանակ այսպիսի բան որևէ մեկի մտքով չէր կարող անցնել։ Զենքը, որ զենք էր, անգամ դա մաքսազերծվում էր»։ Հ․Բագրատյանը պատմել է, որ մեկ ինքնաթիռ փամփուշտ բերելով Հայաստան, երբ անհրաժեշտ էր այն շտապ հասցնել Պաշտպանության բանակին, այնուամենայնիվ, արկղ առ արկղ մաքսազերծվել է։
Հրանտ Բագրատյանի համար ԱԺ-ում չենք տեսնում բովանդակային վեճեր․ «Ես ասել եմ՝ ԱԺ-ում չկան խմբակցություններ։ Ո՞ւմ է պետք «ԼՀԿ»-ն, հա, հասկացանք Սասունի հետ վեճ եղավ, բայց այդ կուսակցությունում մի լուսավոր կետ չկա։ Մարուքյանի խոսելուց էլ չես հասկանում՝ նա բարձրագույն կրություն ունի, թե ոչ։ Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էլ սպասարկում է Գագիկ Ծառուկյանի շահերը, բայց ի վերջո տեղ եք զբաղեցնում ԱԺ-ում»։
Ըստ Հրանտ Բագրատյանի՝ այս ուժերը բավարար էին, որպեսզի բանկային գաղտնիքի և ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքները բողոքարկվեին Սահմանադրական դատարանում։
Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել երկու հարցի վրա հենվելով՝ «Մարտի 1»-ը բացահայտելու է և թալանը վերացնելու խոստումով, Բագրատյանը պատասխանել է․ «Նախկինների վերաբերյալ թալանի որևէ խոշոր գործ երկու տարի է՝ բացահայտված չէ ու չի էլ քննվում, ներկաների վերաբերյալ արդեն ունենք մի քանի գործեր, այն էլ՝ փաստերով»։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...