Մարտից սկսած կորոնավիրուսի կանխարգելման՝ իշխանության քայլերն անարդյունավետ և ուշացած են եղել
Հայաստանում նոր կորոնավիրուսի առաջին վարակակրի հաստատման օրվանից՝ 2020 թվականի փետրվարի 28-ից, արվել է 58 668 թեստավորում, որոնց 16,1 տոկոսը՝ 9492 , եղել է դրական արդյունքով։ Այս մասին ասվում է COVID-19 փաստահավաք խմբի հայտարարությունում։
«2020 թվականի մարտ ամսին անցկացվել է 3154 թեստավորում, որոնցից դրական արդյունքով են եղել 571-ը՝ 18,1 տոկոսը։ Ապրիլին անցկացվել է 18 905 թեստավորում, որոնցից 1577-ն է եղել դրական՝ 8,3 տոկոսը։ Մայիս ամսին անցկացվել է 36 491 թեստավորում, որոնց արդեն 20 տոկոսն՝ 7344-ն է դրական արդյունքով եղել։
Այս տվյալները ցույց են տալիս, որ մարտ ամսից սկսած կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իշխանության կողմից ձեռնարկված քայլերն անարդյունավետ և ուշացած են եղել, ինչպես նաև չեն ունեցել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող բնույթ ։
Մարտի 16-ին Հայաստանում մտցված արտակարգ դրության ընթացքում կորոնավիրուսի տարածման տեմպը ոչ միայն չի նվազել, այլ աճել է՝ մայիսի վերջին թեստավորվածների 20 տոկոսի մոտ դրական արդյունք է եղել՝ նախորդ ամսվա համեմատ աճելով 11,7 տոկոսով։
«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը գտնում է, որ նոր կորոնավիրուսի համավարակի լայնորեն տարածումը Հայաստանում կանխելու կարևոր քայլերից մեկը վարակակիրների հնարավորինս շուտ հայտնաբերումն է, ինչի համար պետք է անցկացվեն անհամեմատ ավելի շատ թեստավորումներ, քան արվում է։
Մայիսի 7-ի դրությամբ ՀՀ-ում առկա է եղել 54 476 ՊՇՌ թեստ, ինչը նշանակում է, որ այժմ, եթե թեստերի նոր խմբաքանակ ձեռք չի բերվել պատկան մարմինների կողմից, ապա թեստավորումների փոքր թվաքանակը պայմանավորված է կորոնավիրուսի թեստերի սղությամբ։
Օրվա կտվածքով քիչ թեստավորումներ անցկացնելու մեկ այլ պատճառ կարող է լինել նաև իշխանության կողմից դեպքերի իրական թվաքանակը թաքցնելու միտումը՝ շատ թեստավորումներ անելու դեպքում կորոնավիրուսի վարակակիրների թիվն անհամեմատ ավելի մեծ կլինի ներկայացվող թվերից։
«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը հերթական անգամ հայտարարում է, որ իշխանության կողմից անպատասխանատու, մանիպուլացիոն գործողությունների արդյունքում առաջացել և շարունակում են առաջանալ ծանր հետևանքներ, հանրային առողջապահական ճգնաժամ, ինչի ամբողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»։
Մարտից սկսած կորոնավիրուսի կանխարգելման՝ իշխանության քայլերն անարդյունավետ և ուշացած են եղել. փաստահավաք խումբ
2020 թվականի մարտ ամսին անցկացվել է 3154 թեստավորում...

Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...