3 հազար տարվա գոյությունից հետո հո Փաշինյանի պատճառով հայ ժողովուրդը չպիտի՞ վերանա աշխարհի երեսից
3 հազար տարի գոյությունից հետո հո Փաշինյանի պատճառով հայ ժողովուրդը չպիտի՞ վերանա աշխարհի երեսից։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային ծրագրում ասել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ կոչ անելով վարչապետին պաշտոնաթող լինել։
«Ես կառաջակեի Փաշինյանին, թող հանի նախագահին, թող նա գնա, ինքն էլ դառնա նախագահ, մեկը գա, մեկ տարով կառավարի, մինչեւ նոր ընտրություններ։ Կառավարման փնթիությունն ահավոր է։ Նա ունի խելք, բայց չունի ինտելեկտ, նրա ամբողջ էներգիան բացասական արդյունքներ է տալիս»։
Քանի որ նախկին վարչապետը կասկածում է, որ վարչապետն ինքնակամ կհեռանա, ասել է, թե իր խոսքն ուղղված չէ նրան, այլ ժողովրդին․
«Որեւէ ձեւով Փաշինյանին պետք է հեռացնել իշխանությունից, երկիրը պետք է փրկել։ Նա հասկանում է, թե ինչ է արել իր հեղափոխությամբ։ Թող գնա, դառնա նախագահ։ Թող մեկը գա, 10-12 ամիս երկիրը դուրս բերի կորոնավիրուսից եւ զուգահեռաբար պատրաստվենք հավանաբար աշնանը սկսվող պատերազմին։ Ալիեւը պատրաստվում է, այսպիսի ծանր դրության պայմաններում նա այսօր էլ կարող է հարձակվել»։
Կորոնավիրուսի խնդրում նախկին վարչապետը դրությունն օրհասական է համարում․
«Դուք ինչպես կարող եք աշխատել առողջապահության մելանխոլիկ, դեպրեսիվ նախարարի հետ։ Պարետն ասում է՝ դիմակ դրեք, նա ասում է՝ պետք չի, դա չի օգնում։ Պարետին ընդհանրապես պետք է դուրս շպրտել կառավարության շենքից։ Ժողովուրդ, մեր վիճակը շատ վատ է, մեզնից վատ միայն հինգ երկիր է, մեկ շաբաթից մենք միայն Կատարից հետ կմնանք։ Շվեդիան, Բրազիլիան, Բլառուսը սխալ արեցին, որ ոչինչ չարեցին ընդդեմ համաճարակի, բայց նույնիսկ նրանք են մեզնից լավ վիճակում»։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...