Տրանսպորտում հայտնաբերվել են կանգնած ուղեւորներ. Առջեւի նստատեղին միաժամանակ երկու ուղեւոր է եղել
Կորոնավիրուսի (Covid19) տարածումը կանխարգելելու նպատակով՝ հունիսի 1-ի վաղ առավոտից ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության ծառայության հետ համատեղ ուժեղացված հսկողություն եւ մշտադիտարկումներ են իրականացնել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում:
Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են մի շարք խախտումներ եւ թերություններ: Հիմնական խախտումներն են՝ ուղեւորափոխադրումը կատարվել է առջեւի նստատեղին միաժամանակ երկու ուղեւորի նստեցումով, որոշ դեպքերում բացակայել է ախտահանիչ հեղուկը: Հայտնաբերվել են նաեւ գերբեռնված երթ իրականացնող տրանսպորտային միջոցներ, այդ թվում կանգնած ուղեւորներ:
Նշված խախտումների հիմքով ՃՈ կողմից կազմվել են արձանագրություներ։
Տեսչական մարմնի մասնագետները տեղում տրամադրել են ցուցումներ եւ իրականացրել ակտիվ իրազեկման եւ բացատրական աշխատանքներ՝ ՀՀ Պարետի մայիսի 14-ի թիվ 74 որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով։
Երեւանի այլ վարչական շրջաններում եւ մարզերում եւս ակտիվ աշխատանքներ են տարվում, որոնք շարունակվելու են ամբողջ օրվա ընթացքում:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...