Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն (տեսանյութ) Զգուշացեք, հայկական բանկային ընկերությունների անունից հերթական կեղծիքն է տարածվում․ Կիբեռոստիկանություն UFC-ի նախագահը վերջապես հստակեցրել է իրավիճակը Ծառուկյանի շուրջ Նա պաշտում է փողն ու ազդեցիկներին. Պլատինին՝ ՖԻՖԱ-ի նախագահի մասին 74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորած ՀԷՑ-ի 2026 թ. ներդրումային ծրագրով կթարմացվեն շուրջ 600 կմ էլեկտրահաղորդման գծեր Լիտվան մեղադրել է Ռուսաստանին ռազմական գործարանում հրկիզման փորձի մեջ Ուկրաինան ստիպված կլինի «ցավոտ զիջումների» գնալ. Չեխիայի նախագահ ՀՀ-ում օտարերկրացիները կարող են բջջային ID (mID) ձեռք բերել Ածխաջրերի կրճատումը օգնում է կանանց վերահսկել ախորժակը․ Frontiers in Nutririon Կոնֆերենցիաների լիգա. Հայտնի է «Նոայի» մրցակիցը ՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՄ դիտորդական առաքելությունում

Համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն (տեսանյութ)Զգուշացեք, հայկական բանկային ընկերությունների անունից հերթական կեղծիքն է տարածվում․ ԿիբեռոստիկանությունUFC-ի նախագահը վերջապես հստակեցրել է իրավիճակը Ծառուկյանի շուրջՆախագահ Ֆլորենտինո Պերեսը փրկիչներ է փնտրում և մեծ երազանքներ ունիՆա պաշտում է փողն ու ազդեցիկներին. Պլատինին՝ ՖԻՖԱ-ի նախագահի մասին74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորածՀԷՑ-ի 2026 թ. ներդրումային ծրագրով կթարմացվեն շուրջ 600 կմ էլեկտրահաղորդման գծերԼիտվան մեղադրել է Ռուսաստանին ռազմական գործարանում հրկիզման փորձի մեջՈւկրաինան ստիպված կլինի «ցավոտ զիջումների» գնալ. Չեխիայի նախագահՀՀ-ում օտարերկրացիները կարող են բջջային ID (mID) ձեռք բերելԱծխաջրերի կրճատումը օգնում է կանանց վերահսկել ախորժակը․ Frontiers in NutririonԸնկույզի հիմքով հավելումը վերականգնել է քնի կառուցվածքը. Food & FunctionԿոնֆերենցիաների լիգա. Հայտնի է «Նոայի» մրցակիցըՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՄ դիտորդական առաքելությունումՀՀ նախագահն ԱՄՆ դեսպանին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՓոփոխություններ սոցփաթեթի շահառուների համար․ որո՞նք են հիմնական կետերըՀացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանն առողջական շատ լուրջ խնդիր ունիԹրամփը կարող է հայտարարել մարդկության պատմության ամենաաղմկահարույց բացահայտման մասին. Daily StarՈւկրաինայում միջուկային վթարի հավանականությունը ավելի բարձր է, քան միջուկային զենքի կիրառման ռիսկըԿոտրում են WhatsApp հաշիվներ, շտապ միացրեք երկփուլային տարբերակը. մեդիագրագետ (տեսանյութ)Դատարանը որոշում է կայացրել․ Տիմոշենկոյին պարտադրել են գրավ և էլեկտրոնային հսկողությունԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 27 հարցԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած ավտոքարշակինԱրգելափակումից դուրս են բերել 89 տրանսպորտային միջոց և 148 քաղաքացու ցուցաբերել օգնությունԱՄՆ-ը սահմանափակում է Իսպանիայի մասնակցությունը G20 գագաթնաժողովին. BloombergԲԿ-ի փոխտնօրենը զինակոչիկների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելուն օժանդակելու համար տարբեր չափերի կաշառք է ստացելԱպրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովըՀայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ. փաստաբանԻնչպես կառավարությունը Կասկադի վերակառուցման ծրագիրը հանձնեց սնանկացած գործարարի․ ԱզատությունԿասեցվել է «Արտբեն» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունըՍուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամասԺաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է ուսուցիչներիԿլինի մամուլի ասուլիս, բոլորիդ կհրավիրեմ, այդ ժամանակ էլ կպատասխանեմ բոլոր հարցերին. Դիանա ԳասպարյանՇվեյցարիայում հայտնաբերվել է մոտ 2000 տարվա հռոմեական համալիրԻնչու են մոծակները նախընտրում սնվել մարդու արյունովԱռաջին արեւադարձային փոթորիկը Խաղաղ օվկիանոսում արդեն ձեւավորվել էՎիգենի կինը Հայաստանում չունի բարեկամներ ու ընկերներ. Այս 2 օրը ուղեկցել ենք նրան. տարել մեր տուն. Հայկ ՍարգսյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանովԿառավարության նիստում քննարկվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերըԱրմավիրի մարզում թունավորման պատճառը ոչ թե «Աթենքի» խինկալին է եղել, այլ` շմոլ գազըԴեռ երբեք նման չարություն չեմ զգացել․ Խուլիո Իգլեսիասը հերքել է սեռական ոտնձգության մասին մեղադրանքներըԵրկու օր առաջ հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը ֆուտբոլի «Ուրարտու» ակադեմիայի սան էրԱյն երգը, որը նվիրեցի նրան, ես դա նվիրում եմ և՛ նախկինում, և՛ ներկայում բոլոր առաջին տիկիններին. Մհեր ԱրմենիաՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, անհայտ արտադրողներից ձեռքբերված ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր (տեսանյութ)Պուտինը օրվա առաջին կեսի մեծ մասը նվիրել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակինԵրկփուլ մոդել, որը կարող է արագացնել Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը. FTՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ N զորամասի կանանց գումարտակԵթե լուրջ պատճառ չլիներ, Հայկ Սարգսյանին ՔՊ ցուցակից չէինք հանի. պատճառը ես չեմ. Ալեն ՍիմոնյանՍեմերու հրաբխի արտանետած մոխրի բարձրությունը հասել է 4,5 կիլոմետրի Պուտինը «փորձում է միլիոնավոր մարդկանց ցրտի եւ խավարի մատնել ցրտաշունչ ձմռան կեսին». Սթարմեր
Հայաստան

ԱՄՆ կողմից ֆինանսավորված բիոլաբորատորիաները Հայաստանում. ի՞նչն է անհանգստացնում Մոսկվային եւ Պեկինին

ԱՄՆ կողմից ֆինանսավորված բիոլաբորատորիաները Հայաստանում. Ի՞նչն է անհանգստացնում Մոսկվային եւ Պեկինին։

Այս առնչությամբ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Վերջին շրջանում լայն տարածում են գտել Հայաստանում Ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեության նպատակների շուրջ մտավախությունները, որոնք հիմնական հնչում են ռուսական եւ չինական շրջանակներից, հատկապես COVID-19 համավարակի բռնկման հետ զուգահեռ։ Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջեւ 2000թ․ հուլիսի 24-ին ստորագրվել է «Զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը, որի ստորագրումը հնարավորություն ընձեռեց հետագայում Կենսաբանական սպառնալիքների նվազեցման ծրագրի շուրջ երկկողմ համագործակցություն իրականացնելու համար: Արդյունքում, Կենսաբանական սպառնալիքների նվազեցման ծրագրի («DTRA») շրջանակներում, 2010թ․ սեպտեմբերին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի միջեւ ստորագրվեց «Կենսաբանական զենքերի ստեղծման մեջ օգտագործվելիք տեխնոլոգիայի, ախտածինների եւ փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր: Այս համաձայնագրի շրջանակներում, 2008թ․-ից ի վեր ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալության («DTRA») եւ ՀՀ կառավարության համատեղ ջանքերով Հայաստանում իրականացվում է կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցային ծրագիրը («CBEP»):

Նախ, «DTRA»-ն իրենից ներկայացնում է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի եւ ԱՄՆ Ռազմավարական հրամանատարության մտավոր, տեխնիկական եւ գործառնական առաջատարը կենսաբանական, քիմիական եւ միջուկային սպառնալիքների դեմ պայքարում: Ինչ վերաբերում է «DTRA»-ի մաս կազմող «CBEP» ծրագրին, ապա այն աշխատում է թունավոր նյութերի, դրանց հետ կապված փորձաքննության, այլ զարգացող վարակիչ հիվանդությունների ռիսկերի սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ, եւ կանխելու, որ այդ թունավոր նյութերը չհասնեն պետական կամ ոչ պետական դերակատարների, որոնք կարող են օգտագործել դրանք Միացյալ Նահանգների կամ նրա դաշնակիցների դեմ։

«CBEP»-ը գործում է Ամերիկյան զինված ուժերի եվրոպական հրամանատարության («EUCOM») տարածաշրջանում 1990-ականների վերջից եւ ակտիվորեն ներգրավված է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Վրաստանը, Ուկրաինան, Հայաստանը, Ղազախստանը։ Ծրագրիը կենտրոնացած է անվտանգությանը սպառնալիք ներկայացնող բոլոր ախտածինների վերացման կամ կոնսոլիդացման վրա։

Այս ծրագրի շրջանակներում Հայաստանում գործում է 6 կենսաբանական լաբորատորիա, որոնցից առաջին երեքի բացումը եղել է 2016թ․-ին Իջեւանում, Երեւանում եւ Գյումրիում։ Երեւանի լաբորատորիան իրենից ներկայացնում է ազգային կենտրոնացված ընդհանուր հաստատություն, որի հետ կապված են տարածքային մյուս լաբորատորիաները։ 2017թ․ բացվեցին եւս երեք լաբորատորիաներ՝ այս անգամ Մարտունիում, Կապանում եւ Վանաձորում։ ՀՀ կառավարության եւ իրենց ամերիկյան գործընկերների համատեղ ջանքերով բացված լաբորատորիաների նպատակը հիվանդությունների վերահսկման Հայաստանի հնարավորությունների բարձրացումն է՝ թույլ տալով արագորեն հակազդել վտանգավոր թե՛ մարդկային, թե՛ կենդանական հիվանդությունների հետագա բռնկմանը։

Այս լաբորատորիաների առկայությունը հետխորհրդային երկրներում մշտապես անհանգստացրել է պաշտոնական Մոսկվային, եւ հատկապես վերջին շրջանում COVID-19-ը համավարակի բռնկման ֆոնին եւ ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների լարմանը զուգընթաց Մոսկվայի քննադատություններին միանում է նաեւ Պեկինը:

Դրա վառ ապացույցն է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի 2020թ․ ապրիլի 17-ի հայտարարությունը, որտեղ վերջինս մտավախություն է արտահայտել հետխորհրդային տարածքի մի շարք երկրներում Ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեության շուրջ, որտեղ, ըստ խոսնակի, «կենսաահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, երկակի նշանակության կենսաբանական լաբորատորիաներ են գործում ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող «Սպառնալիքի համատեղ նվազեցման» պաշտպանական ծրագրի հովանու ներքո»։ Իր ելույթում, Զախարովան չբացառեց, որ այդ լաբորատորիաներում հնարավոր է, որ «աշխատանքներ են տարվում վտանգավոր հիվանդությունների եւ տարբեր ախտածինների, այդ թվում՝ ռազմական նպատակներով ստեղծելու եւ փոփոխելու ուղղությամբ»։ Եվ այն հանգամանքը, որ այդ վտանգավոր կենսաբանական ներուժ ունեցող ենթակառուցվածքները ձեւավորվում են ամերիկացիների կողմից Ռուսաստանի սահմաններին շատ մոտ, մտավախություն է առաջացնում։

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակի կարծիքը նաեւ կիսում է Չինաստանը, եւ 2020թ․ ապրիլի 29-ի իր հայտարարության մեջ Չինաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Գեն Շուանը նշեց, որ ԱՄՆ-ն լուռ է նախկին ԽՍՀՄ երկրներում գործող լաբորատորիաների գործունեության, նպատակների եւ անվտանգության հարցում՝ խորը անհանգստություն առաջացնելով տեղի ժողովրդի եւ հարեւան երկրների համար, եւ հույս հայտնեց, որ ԱՄՆ-ն հստակ միջոցներ կձեռնարկի փարատելու միջազգային համայնքի կասկածները։

Ամերիկյան կողմից հետխորհրդային տարածքում ամերիկյան լաբորատորիաների հետ կապված մտավախությունների առումով հստակ մեկնաբանություններ դեռ չեն ներկայացվել, այնուամենայնիվ, ԱՄՆ Պետդեպարտամենտի Համաշխարհային ներգրավվածության կենտրոնի (որը հետեւում է արտաքին քարոզչությանը) համակարգող Լիա Գեբրիելլը հայտարարել է, որ Ռուասաստանի եւ Չինաստանի գործողությունները քարոզչության առումով հաճախ համակարգված են, եւ COVID-19 համավարակի շրջանում այդ քարոզչությունը ցանկանում են ծառայեցնել իրենց նպատակներին՝ որպես օրինակ բերելով Պեկինի եւ Մոսկվայի կողմից աջակցություն ստացող ԶԼՄ-ները, որոնք «նորից շրջանառության մեջ են դնում նախկին Խորհրդային Միությունում ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կենսաբանական լաբորատորիաների մասին կեղծ պատմությունները»:

 Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա տարբեր մակարդակներով պարբերաբար շեշտվում է այն հանգամանքը, որ այդ կենսաբանական լաբորատորիաները Հայաստանի Հանրապետության սեփականությունն են, եւ չեն օգտագործվելու որեւէ այլ պետության դեմ։ Այնուամենայնիվ, Մոսկվայի անհանգստությունները փարատելու նպատակով դեռ 2018թ․-ին ՀՀ վարչապետի հանձնարարությամբ իրականացվել էր ՌԴ պատվիրակության ճանաչողական այց Երեւանում եւ Գյումրիում տեղակայված լաբորատորիաներ, որից հետո «Կոմերսանտ» թերթին տված իր հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «ռուս մասնագետները երբեւէ չեն ունեցել [այդ լաբորատորիաներ] մուտք գործելու խնդիր եւ չեն ունենա այն պահից, երբ ես դարձա ՀՀ վարչապետ: Այս լաբորատորիաները ամբողջությամբ գտնվում են Հայաստանի իշխանությունների հսկողության տակ: Մենք պատրաստ ենք համագործակցության, եւ ռուս մասնագետներն արդեն այնտեղ եղել են եւ համոզվել, որ այդ լաբորատորիաների մեջ ոչ մի վատ բան չկա: Իրականում այս լաբորատորիաները շատ լավ որակի են: Կարծում եմ՝ շատ լավ է, որ մենք ունենք նման բարձրորակ լաբորատորիաներ: Դա որեւէ կերպ չի կարող օգտագործվել Ռուսաստանի դեմ: Ընդհակառակը, մենք հրավիրում ենք ռուս մասնագետների եւ պատրաստ ենք քննարկել այդ լաբորատորիաների համատեղ օգտագործման հարցը: Նրանք արդեն եղել են այնտեղ, եւ երբ նրանց մոտ նորից ցանկություն առաջանա, սահմանափակումներ չեն լինի»։

Իսկ արդեն 2019թ․ նույն «Կոմերսանտ» թերթին տված իր մեկ այլ հարցազրույցում վարչապետ Փաշինյանը խոսեց այն հուշագրի մասին, որը նախատեսվում է ստորագրել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կենսաբանական լաբորատորիաների խնդրի շուրջ անհանգստությունները վերացնելու նպատակով։ Ի պատասխան այն հարցին, թե ռուս մասնագետների համար այդ լաբորատորիաները միշտ հասանելի կլինեն, թե ոչ՝ վարչապետը պատասխանեց․ «Փաստացի, սա նվեր է Հայաստանին, եւ շատ արժեքավոր նվեր: Մենք դեռ աշխատում ենք հուշագրի տեքստի վրա: Այս փաստաթղթի հիմնական նպատակը բոլոր կողմերի շահերի պաշտպանությունն է, որպեսզի մեր գործընկերներից որեւէ մեկի մոտ չլինի որեւէ անհանգստություն այդ լաբորատորիաների վերաբերյալ»։

Ինչ վերաբերում է վերոնշյալ հուշագրի ստորագրմանը, ապա 2019թ․ նոյեմբերին Երեւանում Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ, ՌԴ արտգործնախարար Ս․ Լավրովը հայտարարեց, որ հուշագրի տեքստի շուրջ բանակցությունները ընդհանուր առմամբ ավարտված են եւ գտնվում են միջգերատեսչական համաձայնեցման փուլում ու հույս է հայտնում, որ մոտ ժամանակներում այն կստորագրվի։

ՀՀ եւ ՌԴ միջեւ «Կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով» փոխըմբռնման հուշագիրը դեռեւս չի ստորագրվել, որը, ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակի հաղորդմամբ, «ներկայումս գտնվում է ՀՀ ներպետական համաձայնեցման ընթացքում, որը դանդաղել է՝ կապված COVID-19 համավարակի պատճառով երկրում արտակարգ իրավիճակի հայտարարմամբ», միեւնույն ժամանակ ավելացնելով, որ հուշագրի ընթացիկ նախագիծը «չի նախատեսում որեւէ կողմի համար լաբորատորիաների աշխատանքային տարածքներ մուտքի կամ որեւէ այլ միակողմ վերահսկողություն իրականացնելու իրավունքի երաշխավորումը»։

Այսպիսով, Հայաստանում գործող լաբորատորիաները, թեեւ ԱՄՆ ֆինանսական միջոցներով են վերազինվել, սակայն Հայաստանի սեփականությունն են, վերահսկվում են ՀՀ պետական մարմինների կողմից, իսկ անձնակազմում ներառված են միայն ՀՀ քաղաքացիներ։ Հաշվի առնելով, որ Հայաստանի կառավարությունը արդեն իսկ ռուս մասնագետներին թույլ է տվել ճանաչողական այց իրականացնել ՀՀ-ում գտնվող կենսաբանական լաբորատորիաներ եւ այդ ոլորտում համագործակցությունը ընդլայնելու համար քայլեր են իրականացվում հուշագիր ստորագրելու ուղղությամբ, ապա ողջամիտ կլինի, որ այդ լաբորատորիաներ մուտք գործելու հարցում հնարավորություն տրվի բոլոր այն բարեկամ երկրներին, որոնք մտավախություն ունեն կապված այդ լաբորատորիաների գործունեության հետ։ Մասնավորապես խոսքը գնում է Չինաստանի մասին։