Ժիրինովսկիի կուսակցությունն առաջարկել է տնային տնտեսուհիներին «աշխատավարձ» վճարել
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ՌԼԴԿ) հունիսի մեկին պատրաստվում է Պետդումա ներկայացնել մի օրինագիծ, ըստ որի՝ առաջարկվում է տնային տնտեսուհիներին նվազագույն աշխատավարձի չափով ամսական նպաստ վճարել:
Ինչպես նշում է eadaily.com-ը, խոսքն ամսական ավելի քան 12 000 ռուբլու մասին է:
Օրինագծի համաձայն՝ այսպիսի ամսավճար ստանալուն կարող է հավակնել ընտանիքից միայն մեկ անդամ և այն էլ այն դեպքում, եթե տվյալ ընտանիքի՝ մեկ անձի հաշվին բաժին ընկնող միջին եկամուտը չի գերազանցում աշխատունակ բնակչության կենսանվազագույնի կրկնակի ցուցանիշը:
Օրինագծի հեղինակների կարծիքով՝ նպաստը կամրապնդի հասարակության շրջանում սոցիալական կայունությունը: Եթե օրինագիծն ընդունվի, ապա այն կարող է շրջանառության մեջ դրվել արդեն 2021թ. հունվարի մեկից:
Կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին բացատրել է, որ տնային տնտեսուհիների նպաստը կարող է խթանել ծնելիության մակարդակի բարձրացումը:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...