Արարատի կոկորդիլոսաբույծ մարզպետն անգամ չի ընկալում, թե ինչ է ասում Փաշինյանը
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մոտ կորոնավիրուսային հիվանդության որեւէ ախտանիշ այս պահին չկա. նա չի թեստավորվի։ Այս մասին ասօր՝ հունիսի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց մարզպետի մամուլի խոսնակը։
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գարիկ Սարգսյանի հետ շրջում էր Արարատի մարզի համայնքներով, իսկ այսօր վարչապետը հայտարարեց, որ իր եւ ընտանիքի մոտ կորոնավիրուս է հաստատվել։
Խոսնակը հայտնեց, որ մարզպետն ու վարչապետը պահել են սոցիալական հեռավորությունը, կրել են բժշկական դիմակ։
«Մարզպետն այս պահին իրեն լավ է զգում։ Ինչպես մարզպետը, այնպես էլ մարզպետարանի բոլոր աշխատակիցները ջերմաչափվում են, կրում են բժշակական դիմակներ, ձեռնոցներ»,- ասաց նա։
Ցավոք, կոկորդիլոսասեր մարզպետը ուշադիր չի լսել, թե ինչ է ասում Փաշինյանը: Ընդգծենք, Փաշինյանը հատուկ շեշտեց, որ որեւէ ախտանշան չի ունեցել, բայց անհրաժեշտ է համարել թեթավորվել, իսկ մարզպետը կամ նրա խոսնակն ասում է ախտանշան չունենք՝ չենք թեթավորվելու: Հենց այսպես էլ երկիրն են կառավարում:
Top-News.am


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...