Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն (տեսանյութ) Զգուշացեք, հայկական բանկային ընկերությունների անունից հերթական կեղծիքն է տարածվում․ Կիբեռոստիկանություն UFC-ի նախագահը վերջապես հստակեցրել է իրավիճակը Ծառուկյանի շուրջ Նա պաշտում է փողն ու ազդեցիկներին. Պլատինին՝ ՖԻՖԱ-ի նախագահի մասին 74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորած ՀԷՑ-ի 2026 թ. ներդրումային ծրագրով կթարմացվեն շուրջ 600 կմ էլեկտրահաղորդման գծեր Լիտվան մեղադրել է Ռուսաստանին ռազմական գործարանում հրկիզման փորձի մեջ Ուկրաինան ստիպված կլինի «ցավոտ զիջումների» գնալ. Չեխիայի նախագահ ՀՀ-ում օտարերկրացիները կարող են բջջային ID (mID) ձեռք բերել Ածխաջրերի կրճատումը օգնում է կանանց վերահսկել ախորժակը․ Frontiers in Nutririon Կոնֆերենցիաների լիգա. Հայտնի է «Նոայի» մրցակիցը ՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՄ դիտորդական առաքելությունում

Համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն (տեսանյութ)Զգուշացեք, հայկական բանկային ընկերությունների անունից հերթական կեղծիքն է տարածվում․ ԿիբեռոստիկանությունUFC-ի նախագահը վերջապես հստակեցրել է իրավիճակը Ծառուկյանի շուրջՆախագահ Ֆլորենտինո Պերեսը փրկիչներ է փնտրում և մեծ երազանքներ ունիՆա պաշտում է փողն ու ազդեցիկներին. Պլատինին՝ ՖԻՖԱ-ի նախագահի մասին74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորածՀԷՑ-ի 2026 թ. ներդրումային ծրագրով կթարմացվեն շուրջ 600 կմ էլեկտրահաղորդման գծերԼիտվան մեղադրել է Ռուսաստանին ռազմական գործարանում հրկիզման փորձի մեջՈւկրաինան ստիպված կլինի «ցավոտ զիջումների» գնալ. Չեխիայի նախագահՀՀ-ում օտարերկրացիները կարող են բջջային ID (mID) ձեռք բերելԱծխաջրերի կրճատումը օգնում է կանանց վերահսկել ախորժակը․ Frontiers in NutririonԸնկույզի հիմքով հավելումը վերականգնել է քնի կառուցվածքը. Food & FunctionԿոնֆերենցիաների լիգա. Հայտնի է «Նոայի» մրցակիցըՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՄ դիտորդական առաքելությունումՀՀ նախագահն ԱՄՆ դեսպանին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՓոփոխություններ սոցփաթեթի շահառուների համար․ որո՞նք են հիմնական կետերըՀացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանն առողջական շատ լուրջ խնդիր ունիԹրամփը կարող է հայտարարել մարդկության պատմության ամենաաղմկահարույց բացահայտման մասին. Daily StarՈւկրաինայում միջուկային վթարի հավանականությունը ավելի բարձր է, քան միջուկային զենքի կիրառման ռիսկըԿոտրում են WhatsApp հաշիվներ, շտապ միացրեք երկփուլային տարբերակը. մեդիագրագետ (տեսանյութ)Դատարանը որոշում է կայացրել․ Տիմոշենկոյին պարտադրել են գրավ և էլեկտրոնային հսկողությունԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 27 հարցԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած ավտոքարշակինԱրգելափակումից դուրս են բերել 89 տրանսպորտային միջոց և 148 քաղաքացու ցուցաբերել օգնությունԱՄՆ-ը սահմանափակում է Իսպանիայի մասնակցությունը G20 գագաթնաժողովին. BloombergԲԿ-ի փոխտնօրենը զինակոչիկների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելուն օժանդակելու համար տարբեր չափերի կաշառք է ստացելԱպրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովըՀայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ. փաստաբանԻնչպես կառավարությունը Կասկադի վերակառուցման ծրագիրը հանձնեց սնանկացած գործարարի․ ԱզատությունԿասեցվել է «Արտբեն» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունըՍուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամասԺաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է ուսուցիչներիԿլինի մամուլի ասուլիս, բոլորիդ կհրավիրեմ, այդ ժամանակ էլ կպատասխանեմ բոլոր հարցերին. Դիանա ԳասպարյանՇվեյցարիայում հայտնաբերվել է մոտ 2000 տարվա հռոմեական համալիրԻնչու են մոծակները նախընտրում սնվել մարդու արյունովԱռաջին արեւադարձային փոթորիկը Խաղաղ օվկիանոսում արդեն ձեւավորվել էՎիգենի կինը Հայաստանում չունի բարեկամներ ու ընկերներ. Այս 2 օրը ուղեկցել ենք նրան. տարել մեր տուն. Հայկ ՍարգսյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանովԿառավարության նիստում քննարկվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերըԱրմավիրի մարզում թունավորման պատճառը ոչ թե «Աթենքի» խինկալին է եղել, այլ` շմոլ գազըԴեռ երբեք նման չարություն չեմ զգացել․ Խուլիո Իգլեսիասը հերքել է սեռական ոտնձգության մասին մեղադրանքներըԵրկու օր առաջ հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը ֆուտբոլի «Ուրարտու» ակադեմիայի սան էրԱյն երգը, որը նվիրեցի նրան, ես դա նվիրում եմ և՛ նախկինում, և՛ ներկայում բոլոր առաջին տիկիններին. Մհեր ԱրմենիաՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, անհայտ արտադրողներից ձեռքբերված ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր (տեսանյութ)Պուտինը օրվա առաջին կեսի մեծ մասը նվիրել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակինԵրկփուլ մոդել, որը կարող է արագացնել Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը. FTՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ N զորամասի կանանց գումարտակԵթե լուրջ պատճառ չլիներ, Հայկ Սարգսյանին ՔՊ ցուցակից չէինք հանի. պատճառը ես չեմ. Ալեն ՍիմոնյանՍեմերու հրաբխի արտանետած մոխրի բարձրությունը հասել է 4,5 կիլոմետրի Պուտինը «փորձում է միլիոնավոր մարդկանց ցրտի եւ խավարի մատնել ցրտաշունչ ձմռան կեսին». Սթարմեր

Հարկային եկամուտները դադարել են ավելանալ. ապրիլին 15,1 մլրդ դրամով պակաս մուտք է եղել

Պետական բյուջեի այս տարվա հարկային եկամուտների կատարողականը հարցականի տակ է։ Մուտքերն արդեն իսկ սկսել են նվազել։ Կառավարության գնահատումներով՝ տնտեսական անկման հետևանքով՝ թերակատարումը տարվա կտրվածքով կգերազանցի 169 մլրդ դրամը։

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Ազգային ժողովը գնաց ծայրահեղ քայլի. թույլատրեց կառավարությանը գերազանցել պետական բյուջեի դեֆիցիտի առավելագույն շեմի սահմանափակումը։ ՀՆԱ 3 տոկոսից այն հասցվեց 5 տոկոսի, որպեսզի կառավարությունը չստացվող հարկային եկամուտներն այլ աղբյուրների հաշվին համալրելու հնարավորություն ունենա։

Դիտարկվում են՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին հնարավորությունները։

Այդ գործընթացն արդեն մեկնարկել է։ Հարկային մուտքերի թերակատարումը ծածկելու համար սկսվել է միջոցների ներգրավումը՝ մասնավորապես արտաքին աղբյուրներից։ Խոսքը նոր պարտքեր վերցնելու մասին է։

Ինչպես և սպասվում էր, Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը հաստատեց Հայաստանին 280 մլն դոլար վարկային միջոցներ տրամադրելու առաջարկությունը։ Գումարը կուղղվի բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը։ Սակայն այն տնօրինելու համար դեռ որոշակի ընթացակարգեր կան անցնելու։

Մինչ այդ՝ բյուջեի ներքին եկամուտների ապահովման ոլորտում արդեն նկատվում են տնտեսական իրավիճակի առաջին արձագանքները։ Կանգնել է մուտքերի աճը։

Ապրիլին հարկային եկամուտներն ավելի քիչ են եղել, քան նախորդ տարի։ Պակաս է հավաքվել շուրջ 15,1 մլրդ դրամ։ Անցած տարվա ապրիլին հավաքվել էր 166,8 միլիարդ, այս տարվա ապրիլին՝ 151,7 մլրդ դրամ։

Նվազել են մուտքերը հարկատեսակների մեծ մասի գծով։ Ավելացված արժեքի հարկից անցած տարվա ապրիլին ստացվել է 35 միլիարդ, այս տարի՝ 29 մլրդ դրամ։ Շահութահարկը պակաս է եղել 7 միլիարդով։

Կրճատվել են նաև եկամտային և ակցիզային հարկերի մուտքերը՝ թեև ոչ մեծ չափով։ Մի դեպքում պակաս է ստացվել գրեթե 700 միլիոն, մյուս դեպքում՝ 198 մլն դրամ։

Ապրիլին նվազել են նաև շրջանառության հարկի մուտքերը. նախորդ տարի դրանք կազմել էին 5 մլրդ դրամ, այս տարի կազմել են շուրջ 4,7 միլիարդ։

Շրջանառության հարկի ոլորտում տեղի ունեցած փոփոխություններն առավել տեսանելի են՝ նախորդ ամսվա համեմատ։ Մարտին այդ հարկատեսակի մուտքերը հասել էին 8,9 միլիարդի, ապրիլին կազմել են 4,7 միլիարդ։ Այսինքն՝ ավելի քան կիսով չափ կրճատվել են։

Գրեթե նույնքանով պակասել են նաև մաքսատուրքից բյուջե մուտքագրվող գումարները։ Անցած տարվա ապրիլին ստացվել էր 7,6 միլիարդ, այս տարի՝ 4 մլրդ դրամ։ Այլ գործոնների թվում՝ սա նաև ավտոմեքենաների ներմուծման «հեղափոխական» շրջանի ավարտի հետևանք է։

Միակ հարկատեսակը, որտեղ ապրիլին նախորդ տարվա համեմատ եկամուտների աճ է գրանցվել՝ առնչվում է ընդերքին։ Բնապահպանական և բնօգտագործման վճարներն ավելացել են. անցած տարվա ապրիլին ստացվել էր 5,9 միլիարդ, այս տարվա ապրիլին՝ գրեթե 9,5 միլիարդ։

Պարզ է, որ դա կապված է ընդերքի շահագործման ծավալների ավելացման հետ։ Խոսքը տնտեսության այն ոլորտի մասին է, որն իշխանափոխությունից հետո վարչապետն այլևս չէր դիտարկում հիմք տնտեսական զարգացումների համար։ Այնինչ, հակառակ երևույթն է տեղի ունեցել. ինչպես անցած, այնպես էլ այս տարվա սկզբին հանքարդյունաբերությունը դարձել է Հայաստանի տնտեսության ամենաբարձր աճ արձանագրող ճյուղերից մեկը։

2020թ. առաջին եռամսյակում այն հասել է 27 տոկոսի։ Որևէ այլ ոլորտում նման աճ չի եղել։ Ու դա տեղի է ունեցել արտաքին շուկաներում մետաղների գների նվազման պայմաններում։ Այդ պայմաններում է արձանագրվել նաև բնապահապանական և բնօգտագործման վճարներից բյուջեի մուտքերի ավելացումը։ Իսկ դա նշանակում է, որ ընդերքի արդյունահանումը շարունակում է առաջնային լինել՝ ինչպես տնտեսության զարգացումների, այնպես էլ՝ բյուջեի եկամուտների ապահովման գործում։

Բայց դա էլ բավական չի լինի՝ խուսափելու բյուջեի եկամուտների թերակատարումից։ Ապրիլին դրանք նվազեցին։ Դատելով կառավարության կանխատեսումներից՝ կշարունակեն նվազել նաև առաջիկայում։

Հարկային մուտքերի ապրիլյան անկումը տնտեսության մեջ տեղի ունեցող երևույթների և հայտարարված արտակարգ դրության հետևանք է։ Չնայած այնպես չէ, որ նախկինում բյուջեի մուտքերի հետ կապված՝ ամեն ինչ հարթ էր ընթանում։

Հարկային եկամուտների նվազում արձանագրվեց նաև փետրվարին, երբ Հայաստանը դեռևս չէր էլ հայտնվել համավարակի գոտում։ Էլ չասենք, որ այդ ժամանակ պաշտոնապես տնտեսությունը գրեթե երկնիշ թվերով էր աճում։

Ճիշտ է, կառավարությունը հարկային եկամուտների կորուստները գնահատել է 169,1 մլրդ դրամի կարգի, բայց վաղ է այն վերջնական համարելը։ Շատ բան կախված է լինելու՝ ինչպես տնտեսական իրավիճակից, այնպես էլ՝ համավարակի հետագա ընթացքից։

Համավարակը Հայաստանում զարգանում է սարսափելի բարձր արագությամբ, ինչը ցանկացած պահի կարող է ստիպել վերադառնալ տնտեսական խիստ սահմանափակումների կիրառման՝ երկիրն ավելի մեծ աղետի չենթարկելու համար։ Նման սցենարի դեպքում անհամեմատ ավելին կլինեն՝ ինչպես տնտեսության, այնպես էլ՝ բյուջեի եկամտային կորուստները։

Անորոշությունները շատ են, այդ թվում՝ տնտեսական հատվածում։ Իշխում է անկման հավանականությունը, բայց կանխատեսումների տատանողականությունը չափազանց բարձր է՝ սկսած 1,5-ից մինչև 11-12 տոկոս։ Ինչքան անկումը մեծ լինի, այնքան ավելի մեծ կլինի նաև հարկային եկամուտների թերակատարումը։

Այս տարվա պլանավորված ցուցանիշը, որն ի սկզբանե ամրագրվել էր բյուջեում, 1 տրիլիոն 602 միլիարդ դրամ էր։ Այն 138 միլիարդով ավելի էր նախորդ տարվա հարկային եկամուտների փաստացի կատարողականից։

Եթե իրականանան կառավարության կանխատեսումները, ապա չի ստացվի ոչ միայն՝ այդ գումարը, այլև՝ հարկային եկամուտները գրեթե 31 միլիարդով պակաս կլինեն նաև անցած տարվա կատարողականից։ Անցած տարի դրանք կազմեցին 1 տրիլիոն 464 մլրդ դրամ։ Այս տարվա ակնկալիքը 1 տրիլիոն 433 մլրդ դրամ է։

168.am