ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. Օրակարգում է Դատախազության 2019-ի գործունեության մասին հաղորդումը (տեսանյութ)
Հայաստանի Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստերը, որի օրակարգում ընդգրկված է 47 հարց:
Նշենք, որ օրակարգում է մասնավորապես, «ՀՀ դատախազության 2019 թվականի գործունեության մասին» հաղորդումը, որը կքննարկվի այսօրվա՝ հունիսի 1-ին, օրվա երկրորդ հիմնական նիստում:
Օրակարգում են նաեւ հետեւյալ հարցերը.
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը,
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը,
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ 2018-2019 թվականների հաղորդումը,
«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
«Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
«Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին:
Նշենք, որ ԱԺ պատգամավորների սահմանած օրակարգով եւ ժամկետում` 2020 թվականի մայիսի 26-ին գումարվող հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո, Ազգային ժողովի արտահերթ նիստ է գումարվելու:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...