ԱՀԿ-ն առաջնորդվում է առողջապահական չափանիշներով, բայց մենք ունենք նաեւ տնտեսական, սոցիալական կարիքներ. Փաշինյան
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջնորդվում է առողջապահական չափանիշներով, բայց Հայաստանը, ինչպես բազմաթիվ այլ երկրներ ունեն նաեւ տնտեսական, անվտանգային, ֆինանսական, սոցիալական կարիքներ: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ԱՀԿ-ն սահմանել է 6 չափանիշ, որոնց պետք է հետեւել կարանտինը վերացնող երկրներում, դրանցից են վարակի տարածումը պետք է լինի կառավարելի, երկրի առողջապահական համակարգը պետք է ունենա կարողություններ թեստավորելու, մեկուսացնելու, բուժելու յուրաքանչյուր դեպք, արդյոք Հայաստանը համապատասխանում է ԱՀԿ չափանիշներին եւ դեռ որքան պետք է վատթարանա իրավիճակը, որ խիստ կարանտինային ռեժիմի անցնելու որոշում կայացվի:
Փաշինյանը նաեւ ասաց. «Այսօր շատ երկրներ այդ չափանիշներին չհամապատասխանելով վերացնում են կարանտինային ռեժիմը:
Ինչ վերաբերում է նրան, թե որքան պետք է վատանա իրավիճակը, դա կախված է մեզնից բոլորից: Ես հույս ունեմ, որ մեր համատեղ հանրային վարքագծի մեջ տեղի կունենան այնպիսի փոփոխություններ, որ մենք պարզապես ստիպված չենք լինի վերադառնալ խիստ կարանտինային համակարգի: Ըստ էության, դա մի զարգացում է, որ մեզնից ոչ մեկը չի ուզում»:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...