Դատախազություն դիմում եմ ներկայացնելու Արսեն Թորոսյանի հանցավոր անգործության վերաբերյալ․ բժիշկ
Որպես բժիշկ, մտածելով մարդկանց առողջության մասին կոչ եմ անում դիմակ չկրել, եթե վարակակիր չեք։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Paracelsus» ՀԿ հիմնադիր և ղեկավար, բժիշկ Նունե Ներսիսյանը՝ անդրադառնալով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարություններին, նրան մեղադրելով անգործության համար։
«Համացանցում արդեն 3 օր է ստորագրահավաք է պտտվում։ Արսեն Թորոսյանի վերաբերյալ դատախազություն դիմում եմ ներկայացնելու Քրեական օրենսգրքի 308 եւ 309 հոդվածներով՝ հանցավոր անգործություն, պաշտոնական դիրքի չարաշահում։ Ինչ որ «Բերմունդյան եռանկյունի» է դարձել՝ վարչապետ-պարետ-առողջապահության նախարար, ամեն մեկն ինչ որ բան ասում են եւ ժողովրդին շատ վատ իրավիճակի մեջ են դնում։ Մի ժամանակ առողջապահության նախարարը հայտարարում էր, որ դիմակներ կրելը պարտադիր չէ, որ վիրուսը շատ փոքր է եւ այդ անցքերով կարող է ներթափանցել, իսկ այսօր, եթե հավատանք նաեւ լուրերին՝ դիմակների բիզնես եւ այլն, կարող ենք հասկանալ, որ այս ամենը բիզնեսի շահարկումներով է կատարվում»,- ասաց նա։
Ներսիսյանն անդրադարձավ վերջերս առողջապահության նախարարի ֆեյսբուքում դիմակով տեղադրված լուսանկարին․ «Նկար էր դրել եւ գրել էր new normal, դա գլոբալիստների ծրագրի մի թեզ է, որը շրջանառվում է եւ կարծում եմ սրանով իսկ ուզում են մարդկանց ավելի շատ զոմբիացնել, բթացնել։Դիմակները խնդիր են առաջացնում նույնիսկ առողջ մարդու մոտ առաջացնելով թթվածնային քաղց, ինչը կարող է բազմաթիվ խնդիրներ առաջացնել։ Մարդկանց մոտ ալերգիկ ֆոնն է բարձրանաումսրտանոթային համակարգի խնդիրներն ավելի են լրջանում։ Չեմ կարծում, որ վարչապետը լուրջ հայտարարություններ է անում, որովհետեւ արդեն 2 տարի ոչ մի լուրջ հայտարարություն վարչապետից չենք լսել։ Կոչ եմ անում, որպեսզի այն մարդիկ, որոնք վիրուսակիր չեն, կարող են դիմակ չկրել»:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...