Զտումներ՝ նաեւ շրջակա միջավայրի նախարարությունում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, պետական ապարատում շարունակվում են ներքին վերադասավորումները։ Մասնավորաբար, մեր աղբյուրի փոխանցմամբ, առաջիկայում նախատեսվում է շրջակա միջավայրի նախարարությունում ներկառուցվածքային փոփոխություններ իրականացնել։
Ավելի կոնկրետ՝ այդ փոփոխությունների անվան տակ իշխանությունները նպատակ ունեն ազատվել նախարարության անցանկալի աշխատակիցներից։
Խոսքը գլխավորապես այն աշխատակիցների մասին է, որոնք ունեն կուսակցական պատկանելություն (հատկապես ՀՅԴ եւ ՀՀԿ) եւ նախարարությունում աշխատում են երկար տարիներ։ Մեր աղբյուրը փոխանցում է նաեւ, որ այդ փոփոխությունների համակարգողը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը, որը համարվում է Նիկոլ Փաշինյանի ամենավստահելի մարդկանցից մեկը:
Ի դեպ, հենց նրա կողմից է կոնկրետ վերահսկվում կադրային զտման քաղաքականությունը փաստացի բոլոր գերատեսչություններում, իսկ շրջակա միջավայրի նախարարությունում՝ առավել եւս, քանի որ այս կառույցն արդեն տեւական ժամանակ ղեկավար չունի։
Հիշեցնենք, որ նախարար Էրիկ Գրիգորյանը հրաժարական էր ներկայացրել մայիսի 5-ին: Այս ընթացքում քննարկվում էր նախարարի պաշտոնի թեկնածուների տարբեր անուններ: Կառավարության մեր զրուցակցի տեղեկություններով, ամենահավանական թեկնածուներից մեկը շրջակա միջավայրի նախարարի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...