Երկնաքար կամ արհեստածին մարմին․ ի՞նչն էր լուսավորել հայաստանյան գիշերը մայիսի 28-ին
Հայաստանի Հանրապետության տարածքում երկնաքարի ընկնելու վերաբերյալ Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու Բյուրականի աստղադիտարանը փաստական տվյալներ չունեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԻ նախարարի մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը հայտնեց, որ իրենք երկնաքարի ընկնելու վերաբերյալ ահազանգ են ստացել, սակայն չկա այն հետքը, որը պետք է լիներ երկնաքարի ընկնելուց հետո:
«Նորքի 6-րդ զանգվածից ահազանգ է եղել, որ ինչ-որ երկնաքար, լուսատու է անցել: Ահազանգողն այդպիսի բան է տեսել, բայց, ըստ տեղորոշման, դա եղել է Աշտարակի, Բյուրականի կողմում: Տարածքի պատկան մարմիններից հետաքրքրվել ենք, որևէ մեկը երկնաքարի ընկնելու վերաբերյալ փաստական տվյալ չունի, չկա հետքը, որը պետք է լիներ երկնաքարի ընկնելուց հետո»,- ասաց Զարգարյանը:
Սոցիալական ցանցերում մայիսի 28-ի գիշերը տարածված հավանական երկնաքարի ընկնելու տեսանյութը դիտելով՝ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ենթադրում է, որ տեսանյութում երևացողը փոքր երկնաքար է, սակայն կարող է լինել նաև արհեստածին մարմին:
Տեսանյութը՝ Զոհրաբ Եգանյանի ֆեյսբուքյան էջից


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...