Հայաստանի կառավարությունը մտադիր է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդը վերածել հանրային գրադարանի
Հայաստանի կառավարությունը մտադիր է կատարել «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրի տարածքում տեղակայված Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերի վերակազմավորում՝ հանրային հասանելիության համար։ Այս մասին մայիսի 27-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հավաքածուների յուրահատկության պատճառով վերակազմավորման հետ կապված ռիսկերի մասին պատգամավորների հարցերին։
Նրա խոսքերով՝ գրադարանային ֆոնդի վերակազմավորման թեման արդեն քաղաքական սպեկուլյացիաների առարկա է դարձել։
«Սակայն ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ դրանցում պահպանվող փաստաթղթերի կամ նյութերի ցանկացած կորուստ բացառված է։ Երկար տարիներ ֆոնդը հասանելի չի եղել լայն հասարակայնության համար, եւ այժմ ստեղծվել է փորձագիտական հանձնաժողով, որը կոչված է վերաձեւավորել այդ ֆոնդը հանրային գրադարանի»,- ասաց նախարարը։
Հարությունյանի հավաստիացմամբ՝ գրադարանը հասանելի կդառնա Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանոեւթյան բոլոր հետազոտողներին։
«Ինչ վերաբերում է կորուստներին, ապա այստեղ ես կարող եմ արձանագրել, որ որոշ նմուշներ կամ այդպես էլ չեն գտնվել, կամ կորել են նույնիսկ ֆոնդի փակ ռեժիմում։ Վերջնական գնահատականը կտրվի հունիսին, սակայն կորուստները չի կարելի բացառել ոչ մի ֆոնդում»,- նշեց նախարարը։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...