Արտաքին պարտքն ավելանում է․ իշխանությունը պատրաստվում է, վերջերս հայտարարած վարկերից զատ, եւս մեկ վարկ վերցնել
«Փաստ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ համավարակային վիճակով պայմանավորված՝ անհրաժեշտ ֆինանսներ ներգրավելու նպատակով գործող իշխանությունները ստիպված են նոր վարկային միջոցներ ներգրավել։ Չնայած այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանն իր ընդդիմադիր գործունեության ընթացքում քննադատում էր վարկային միջոցների ներգրավումը, հիմա նա այդ ամենը համարում է նորմալ ու բնական գործընթաց։
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները պատրաստվում են, վերջերս հայտարարված վարկերից զատ, եւս մեկ վարկային միջոց ներգրավել, որը հիմնականում պետք է ուղղվի բյուջետային ծրագրերի որոշակի հատվածին «միս ու արյուն» տալուն (ճանապարհաշինություն, գյուղատնտեսության աջակցություն եւ այլն)։
Մեր աղբյուրը փոխանցում է, որ խոսքը շուրջ 200 մլն դոլարի մասին է, որը կառավարությունը պատրաստվում է վերցնել Ասիական բանկից։ Մասնագետներն այս առիթով փաստում են, որ մի կողմից՝ առկա վիճակն է ստիպում գնալ նման քայլերի, սակայն մյուս կողմից՝ ցանկացած մեկ դոլար արտաքին նոր պարտք ներգրավելով՝ լրացուցիչ բեռ է դրվում ՀՀ կայուն զարգացման, ինչպես նաեւ ապագա տնտեսական զարգացման հարցում: Այնինչ, այս պահի դրությամբ արդեն մենք ունենք արտաքին պարտքի անցանկալի ցուցանիշներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...