Բագրատաշենի անցակետում գտնվող 100-ից ավել ՌԴ քաղաքացիություն ունեցող հայեր պատրաստվում են փակել սահման եկող ճանապարհները
ՌԴ քաղաքացիություն ունեցող, ազգությամբ հայ մոտ 130 քաղաքացիներ, ովքեր արդեն տևական ժամանակ է, ինչ մնացել են Բագրատաշենի անցակետում, չեն կարողանում մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Աղբյուրի թղթակցի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին, որ այսօր իրենց հետ հանդիպել են ոստիկանության Տավուշի մարզային վարչության ղեկավար կազմն ու տեղեկացրել, որ իրենց չեն կարող թույլատրել հատել սահմանը. «Ոստիկանները մեզ բացատրում էին, որ Հայաստանը իրավասու չի այդ հարցը լուծելու, և որ մեր՝ այստեղ հավաքվելը իմաստ չունի, մեր խնդիրների լուծումը պետք է պահանջենք Հայաստանում ՌԴ դեսապանատնից:
Մենք կապի դուրս եկանք կոնսուլի հետ, ներկայացրեցինք, որ երեկվանից այստեղ ենք, որ ժողովուրդը հնար չունի: Կոնսուլն ասեց՝ դուք իմացել եք, որ սահմանը փակ է, չգայիք… Ես բացատրեցի, որ 3-4 ամիս Հայաստանում ենք եղել, երբեք սահման չենք եկել, բայց այսօր էլ հնարավորություն չունենք… ոչ մի պատասխան չտվեցին, անգամ մեզ օգնություն հատկացնելու մասով ասեց, որ մեզ ոչ մի բանով չեն կարող օգնել»,-ասացին քաղաքացիները՝ նշելով, որ վաղվանից պատրաստվում են սահման եկող ճանապարհները փակել մինչև իրենց խնդիրը չլուծվի:


















































Շտապօգնության ավտոմեքենան Թեղուտի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
Մшհվան ելքով վրաերթ՝ Երևանում
Վիճաբանություն և ծեծկռտուք Սյունիքի մարզում․ կան վիրավորներ
Նուբարաշենում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած եղբայրներից մեկը մահացել է
15-ամյա տղան վնասվածք է ստացել սառած գետնի վրա սայթաքելու և կոտրված ապակյա շշերի վրա վայր ընկնելու հետևանքով
Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...