Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն (տեսանյութ) Զգուշացեք, հայկական բանկային ընկերությունների անունից հերթական կեղծիքն է տարածվում․ Կիբեռոստիկանություն UFC-ի նախագահը վերջապես հստակեցրել է իրավիճակը Ծառուկյանի շուրջ Նա պաշտում է փողն ու ազդեցիկներին. Պլատինին՝ ՖԻՖԱ-ի նախագահի մասին 74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորած ՀԷՑ-ի 2026 թ. ներդրումային ծրագրով կթարմացվեն շուրջ 600 կմ էլեկտրահաղորդման գծեր Լիտվան մեղադրել է Ռուսաստանին ռազմական գործարանում հրկիզման փորձի մեջ Ուկրաինան ստիպված կլինի «ցավոտ զիջումների» գնալ. Չեխիայի նախագահ ՀՀ-ում օտարերկրացիները կարող են բջջային ID (mID) ձեռք բերել Ածխաջրերի կրճատումը օգնում է կանանց վերահսկել ախորժակը․ Frontiers in Nutririon Կոնֆերենցիաների լիգա. Հայտնի է «Նոայի» մրցակիցը ՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՄ դիտորդական առաքելությունում

Համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն (տեսանյութ)Զգուշացեք, հայկական բանկային ընկերությունների անունից հերթական կեղծիքն է տարածվում․ ԿիբեռոստիկանությունUFC-ի նախագահը վերջապես հստակեցրել է իրավիճակը Ծառուկյանի շուրջՆախագահ Ֆլորենտինո Պերեսը փրկիչներ է փնտրում և մեծ երազանքներ ունիՆա պաշտում է փողն ու ազդեցիկներին. Պլատինին՝ ՖԻՖԱ-ի նախագահի մասին74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորածՀԷՑ-ի 2026 թ. ներդրումային ծրագրով կթարմացվեն շուրջ 600 կմ էլեկտրահաղորդման գծերԼիտվան մեղադրել է Ռուսաստանին ռազմական գործարանում հրկիզման փորձի մեջՈւկրաինան ստիպված կլինի «ցավոտ զիջումների» գնալ. Չեխիայի նախագահՀՀ-ում օտարերկրացիները կարող են բջջային ID (mID) ձեռք բերելԱծխաջրերի կրճատումը օգնում է կանանց վերահսկել ախորժակը․ Frontiers in NutririonԸնկույզի հիմքով հավելումը վերականգնել է քնի կառուցվածքը. Food & FunctionԿոնֆերենցիաների լիգա. Հայտնի է «Նոայի» մրցակիցըՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՄ դիտորդական առաքելությունումՀՀ նախագահն ԱՄՆ դեսպանին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՓոփոխություններ սոցփաթեթի շահառուների համար․ որո՞նք են հիմնական կետերըՀացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանն առողջական շատ լուրջ խնդիր ունիԹրամփը կարող է հայտարարել մարդկության պատմության ամենաաղմկահարույց բացահայտման մասին. Daily StarՈւկրաինայում միջուկային վթարի հավանականությունը ավելի բարձր է, քան միջուկային զենքի կիրառման ռիսկըԿոտրում են WhatsApp հաշիվներ, շտապ միացրեք երկփուլային տարբերակը. մեդիագրագետ (տեսանյութ)Դատարանը որոշում է կայացրել․ Տիմոշենկոյին պարտադրել են գրավ և էլեկտրոնային հսկողությունԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 27 հարցԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած ավտոքարշակինԱրգելափակումից դուրս են բերել 89 տրանսպորտային միջոց և 148 քաղաքացու ցուցաբերել օգնությունԱՄՆ-ը սահմանափակում է Իսպանիայի մասնակցությունը G20 գագաթնաժողովին. BloombergԲԿ-ի փոխտնօրենը զինակոչիկների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելուն օժանդակելու համար տարբեր չափերի կաշառք է ստացելԱպրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովըՀայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ. փաստաբանԻնչպես կառավարությունը Կասկադի վերակառուցման ծրագիրը հանձնեց սնանկացած գործարարի․ ԱզատությունԿասեցվել է «Արտբեն» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունըՍուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամասԺաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է ուսուցիչներիԿլինի մամուլի ասուլիս, բոլորիդ կհրավիրեմ, այդ ժամանակ էլ կպատասխանեմ բոլոր հարցերին. Դիանա ԳասպարյանՇվեյցարիայում հայտնաբերվել է մոտ 2000 տարվա հռոմեական համալիրԻնչու են մոծակները նախընտրում սնվել մարդու արյունովԱռաջին արեւադարձային փոթորիկը Խաղաղ օվկիանոսում արդեն ձեւավորվել էՎիգենի կինը Հայաստանում չունի բարեկամներ ու ընկերներ. Այս 2 օրը ուղեկցել ենք նրան. տարել մեր տուն. Հայկ ՍարգսյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանովԿառավարության նիստում քննարկվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերըԱրմավիրի մարզում թունավորման պատճառը ոչ թե «Աթենքի» խինկալին է եղել, այլ` շմոլ գազըԴեռ երբեք նման չարություն չեմ զգացել․ Խուլիո Իգլեսիասը հերքել է սեռական ոտնձգության մասին մեղադրանքներըԵրկու օր առաջ հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը ֆուտբոլի «Ուրարտու» ակադեմիայի սան էրԱյն երգը, որը նվիրեցի նրան, ես դա նվիրում եմ և՛ նախկինում, և՛ ներկայում բոլոր առաջին տիկիններին. Մհեր ԱրմենիաՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, անհայտ արտադրողներից ձեռքբերված ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր (տեսանյութ)Պուտինը օրվա առաջին կեսի մեծ մասը նվիրել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակինԵրկփուլ մոդել, որը կարող է արագացնել Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը. FTՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ N զորամասի կանանց գումարտակԵթե լուրջ պատճառ չլիներ, Հայկ Սարգսյանին ՔՊ ցուցակից չէինք հանի. պատճառը ես չեմ. Ալեն ՍիմոնյանՍեմերու հրաբխի արտանետած մոխրի բարձրությունը հասել է 4,5 կիլոմետրի Պուտինը «փորձում է միլիոնավոր մարդկանց ցրտի եւ խավարի մատնել ցրտաշունչ ձմռան կեսին». Սթարմեր
Հայաստան

Հայաստանում այս պահին վարակված է 150 հազար մարդ․ Հրանտ Բագրատյան

Ինչո՞ւ են մեզանում սահմանափակում թեստավորման իրավունք ունեցող լաբորատորիաների թվաքանակը, ի՞նչ միջազգային փորձ կա այս հարցում, այս և համաճարակի տարածման հետ կապված այլ հարցերով hraparak.am-ը զրուցել է ՀՀ նախկին վարչաապետ Հրանտ Բագրատյանի հետ, որը հետևողականորեն ուսումնասիրում է թեման ու արդեն դրան նվիրված խորհուրդների մի ամբողջ հատորյակ է նվիրել մեր կառավարությանը ֆեյսբուքյան գրառումների տեսքով։

Պարոն Բագրատյան, մեզ մոտ պետպատվերով թեստավորելու իրավունք ունեն միայն երեք լաբորատորիաներ, որոնց թվում է Սամվել Ալեքսանյանի «Նատալի ֆարմը»։ Ինչո՞ւ ։ Աշխարհում ինչպիսի՞ն է պրակտիկան, այլ երկրներում է՞լ են մասնավորին արգելում թեստ անել։

Աշխարհում դա հիմնականում ապակենտրոնացված համակարգ է։ Թեստերը տրամադրվում են բոլոր նրանց, ովքեր կարող են թեստավորել։ Երբեմն նույնիսկ տալիս են մասնավոր անձանց, նաև արյան հետազոտման լաբորատորիաներին, ինչպես, օրինակ, Ֆրանսիայում։ Պատճառն այն է, որ առողջապահության նախարարը թեստերը հավաքել է ձեռքը։ Այդ պայմաններում ստիպված ես նախևառաջ թեստավորում անել ծանոթներով։

Իրենք բացատրում են նրանով, որ ուզում են վերահսկելի լինի հիվանդությունը և որ ուզում են պաշտպանել անձնական տվյալները արտահոսքից։

Դա կատարյալ սուտ է։ Տվյալների արտահոսքը պետք է անպայման լինի, պետք է մարդիկ իմանան, թե ով է հիվանդ կորոնավիրուսով։ Աշխարհն այդ ճանապարհով գնաց, քանի որ հասկացան, որ գաղտնիքը պետք չի։ Ես օրեցօր համոզվում եմ, որ գործող առողջապահության նախարարը գիտելիքի խնդիր ունի։

Քաղաքացիների պատասխանատվության չափը ինչքա՞ն է, ո՞րն է պետության մեղքը,որը քաղաքացու։ Փաշինյանն ու իմքայլականները ստեղծված իրավիճակը բացատրում են մեր ժողովրդի կարգապահ չլինելով։

Փաշինյանն ու իմքայլականները բոլորը պնդում են, որ հիմնական մեղքը քաղաքացիներինն է։ Դա այդպես չէ, փորձը ցույց է տալիս, որ մեր քաղաքացիներին, երբ որ հետևում ես, նրանք շատ ավելի կարգապահ են, քան թե Վրաստանում, կամ այլ երկրներում։ Խնդիրն այն է, որ երբ որ պարետը, կամ Նիկոլ Փաշինյանը որոշումներ են կայացնում, դրանցում հետադարձ կապ նախատեսված չէ։ Նրանք այնքան պրոֆեսիոնալիզմ չունեն որ հասկանան, թե ինչ բան է հետադարձ կապով որոշում կայացնելը։ Եւ հիմա իրենց չհասկացածը բարդում են քաղաքացիների գլխին։ Վերցրեք օրինակ Փաշինյանին ու Թորոսյանին։ Առաջինն ասում էր, որ կորոնավիրուսը պինցետով կհանի, իսկ 2-րդը բազմիցս նշել է, որ դիմակ պետք չէ։ Անգամներ այս մասին արտահայտվել ենք։ Հիմա, երբ բոլորն ասում են՝ դիմակ կրեք, կարող ենք ասել, որ վերջին 2 օրում կտրուկ փոփոխություն կա։ Բայց այստեղ է շան գլուխը թաղված։ Առողջապահության նախարարը առնվազը պետք է հրաժարական տա, քանի որ իր «կոնցեպտը. բերեց համատարած վարակի։ Մեր երկիրն այլևս վատագույն երկրներից է, ոււր ցուցանիշները 10-ական անգամ վատ են հարևաններից։ Լուրջ քննարկման պետք է դրվի ՀՀ նախագահի հարցը։ Նա երկրի անվտանգության երաշխավորն է։ Մատը մատին չի խփել։ Ի դեպ, սույնով դիմում եմ ՀՀ գլխավոր դատախազին վարույթ հարուցել Ա.Սարգսյանի, Ն.Փաշինյանի, Տ.Ավինյանի և Ա.Թորոսյանի նիկատմամբ հանցավոր անգործության արդյունքում հանրության առողջությանը վնասելու համար։

Վրաստանի հետ եղավ սկանդալ։ Դրա փոխարեն, մենք ի՞նչ կարող էինք ընդօրինակել Վրաստանից։ 1-2 օրինակ կնշեի՞ք։

Լավ, բերեմ 2 օրինակ-առաջարկ։ Առաջին՝ կարանտինը, որը Վրաստանն արեց, իսկ Հայաստանը՝ ոչ։ Հայաստանում կա արտակարգ դրություն, բայց չկա կարանտին։ Հիմա էլ Երևանից Գյումրի գնացողին ընդամենը ասում են՝ դիմակ հագի ու գնա։ Իսկ Վրաստանում ոչ ոք ոչ մի տեղ չէր կարող գնալ։ Կարծում եմ, որ մեր մոտ բոլոր համայնքները պետք է մի 2 ամսով կարանտինի մեջ մտցնել՝ արգելել մինչհամայնքային այցելությունները։ Երկրորդ՝ ՀՀ ԿԲ ղեկավարները՝ հին ու նոր, մատը մատի չխփեցին, որ մենք անցնենք հեռախոսային վճարումների, որովհետև բանկերին ու իրենց դա շահավետ չէ։ Վարակի տարածման մյուս խոշոր աղբյուրը էսօր փողն է ու բանկային քարտերը։ ԿԲ-ին մի ամիս էր պետք 99 տոկոսով անցնելու հեռախոսներով վճարման։ Չարեց ու չի անելու։ Սա, ի դեպ, կկրճատեր նաև ստվերը առևտրում։ Բայց այսպես վարվել՝ նշանակում է ունենալ միտք, հասկանալ խնդիրը և ընդունել ճիշտ կառավարչական որոշումներ։ Ի տարբերություն մերոնց, Վրաստանի վարչապետ Գախարիան դպրոց անցած մարդ է, ունի բարձրագույն կրթություն և այս բոլորը հասկացավ ու շատ արագ արեց։

Իրական վարակի չափը իմանալու համար ի՞նչ է պետք անել։

Մենք այսօր իրական վարակի չափը գիտենք։ ՀՀ-ում այս պահին վարակված է 150 հազար մարդ։ Սա 5 տոկոսն է առնվազն։ Երբ որ անում են 1000 հոգու թեստ՝ ՌԴ-ում են դա անում, Ուկրայինայում, Վրաստանում, ԱՄՆ-ում, ապա ստացվում է, որ մոտավորապես 1000 հոգուց 50-ը վարակված են։ Մեզ մոտ առնվազն 5 տոկոսն է։ Մեզ մոտ պատահական մարդկանց չեն թեստավորում, այլ միայն նրանց, ում կասկածում են։ Բայց եթե դուրս գան փողոց ու ընտրանքային թեստավորում անեն, ապա կստացվի, որ առնվազն 5 տոկոսը հիվանդ է։

Հայաստանում այսօրվա՝ մայիսի 26-ի դրությամբ ունեցել ենք մոտ 7400 հաստատված դեպք: Երեկ հայտարարեցին, որ 451 նոր դեպք կա, այսօր՝ 289։ Չե”ք կարծում, որ դեպքերի թիվը նվազեցնում են։

Կապ չունի։ Նախարարությունը չի կարող թաքցնել դեպքերը։ Նրանք մոտ 1.5-2 անգամ քչացնում են մահերը։ Իրականում մենք այսօր ունենք 120-130 մահ։ Հայաստանը դրական թեստերի թիվը ճիշտ հայտարարում է, բայց իրական հիվանդացածների թիվը բնակչության 5 տոկոսն է, այսինքն՝ 150 հազար մարդ։ Մենք 50 անգամ Ռուսաստանի բնակչությունից պակաս ենք, երբ որ 130-ը բազմապատկում ենք 50-ով, ստանում ենք 6,5 հազար։ Իսկ ՌԴ-ում մահացել է 3,5 հազար։ Սա ցույց է տալիս, թե վիճակը ինչքան վատ է, նույնիսկ ՌԴ-ի հետ համեմատ։ ՀՀ այսօրվա թվերն են՝ 289 նոր վարակված և 4 մահ։ Այսօր Ուկրայինայում հիվանդների թիվը ավելացել է սոսկ 259-ով, մահացել է 21 մարդ։ Ուկրաինան 42 մլնանոց պետություն է։ Բայց Հայաստանում այսօր հարաբերականորեն մահացել է ավելի շատ մարդ, քան Ուկրաինայում։ Վրաստանում ընդհանրապես վարակվել է 1 մարդ մեր 289-ի դիմաց։

Աշխարհում մենք հիվանդության տարածման աճով այսօր ո՞ր տեղում ենք, պարոն Բագրատյան։

Ես կարծում եմ, առաջին տեղում ենք։ Մենք մի 40-50 պետություն մոնիթորինգ ենք անում, ամենաբարձրն է տեմպի աճը։ Շուտով, մի 7-8 օրից Հայաստանի բնակչության մեկ տոկոսը արդեն վարակված կլինի։ Սա չտեսնված մեծ թիվ է։ Այդպիսի թիվ ԱՄՆ-ն դեռ չունի։ Մենք հիմա պարտված ենք տարածաշրջանում, հետխորհրդային տարածքի պետություններին, բացի Բելառուսից։ Եվրոպայում «կրված» ենք բոլորին, բացի երեք պետություններից՝ Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, որոնց երեք օրից կանցնենք։