Սիրելի օլիգարխի «Նատալի Ֆարմը» այն 4 ընտրյալներից է, որը պետպատվերով կորոնավիրուս է թեստավորում
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով նոր կորոնավիրուսի թեստավորումը պետք է իրականացվի բացառապես պետական միջոցներով։ Առողջապահության նախարարությունը Hraparak.am-ին է տրամադրել է այդ կազմակերպությունների ցանկը։
«Առողջապահության նախարարի 13.05.2020թ. թիվ 04-Ց ցուցման, կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում պետության հետ համագործակցությամբ և անվճար հիմունքներով իրականացնում են «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ն և «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն՝ բժշկական ցուցումով», - հայտնում է նախարարությունը։
Այս երեք-չորս կազմակերպություններին կորոնավիրուսի թեստավորումը հանձնելու նպատակը, ըստ նախարարության, համավարակի ավելի արդյունավետ կառավարումն է, թեստերի որակի վերահսկողության բարդություններից խուսափելն է և հիվանդների անձնական տվյալների պաշտպանությունը հնարավոր արտահոսքից։ Սակայն տեսնում ենք, որ լաբորատորիաների թվում է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ն, որի տնօրեն Մհեր Դավիդյանցը, ինչպես հայտնի է, նախարար Թորոսյանի ընկերն է, և Փաշինյանի իշխանության սիրված օլիգարխ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...