Հանրաքվեն կարող էիք ձախողել, դրա՞ համար եք կրկին բերում ԱԺ տիրույթ․ Լրագրողը՝ Մակունցին
ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման առումով կլսենք շատ տարբեր տեսակետներ, այդ թվում իրարամերժ։ Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճապազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ՍԴ ճգնաժամը ԱԺ տիրույթում լուծելու ի՞նչ ելքեր եք տեսնում, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն ասում է, որ այն ԱԺ տիրույթից դուրս է։
«Չեմ բացառում, որ մենք կլսենք տեսակետներ, որը հակասում է նույն մարդկանց նախկինում արած հայտարարություններին։ Իրականությունը հետեւյալն է, որ այսօր ՀՀ-ում եւ ամբողջ աշխարհում կան կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներ եւ մեր ամենամեծ պատասխանատվությունը, որեւէ կերպ չվտանգել ՀՀ քաղաքացիների առողջությունը եւ կյանքը։
Ինչ վերաբերում է հանգուցալուծման ճանապարհներին, ես առաջարկում եմ նախ սպասենք նախեւառաջ Վենետիկի հանձնաժողով ուղարկված հարցման արձագանքին, այնուհետեւ մենք կներկայացնենք մեր դիրքորոշումը, թե ինչպես ենք առաջ շարժվելու։ Հարցման բովանդակության տեղյակ չեմ, արդարադատության նախարարությունն է ուղարկել»,- ասաց պատգամավորը։
Լրագրողի այն դիտարկմանը, որ տեսակետներ կան, որ դուք հաշվարկել էիք, որ հանրաքվեն կարող էիք ձախողել, դրա եք համար կրկին բերում ԱԺ տիրույթ, Մակունցը պատասխանեց․ «Կարծում եմ տեղին չեն նման հայտարարությունները, մենք լայն քարոզարշավ անցկացնելու մտադրություն ունեինք, ունեինք նաեւ նախնական գնահատականներ իրավիճակի վերաբերյալ եւ ամենը բացառապես պայմանավորված է կորոնավիրուսով»:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...