Ձախողելու եւ հաջողելու մասին այս պահին դեռ շատ վաղ է խոսել. Մակունցը՝ կորոնավիրուսի թվերի մասին
ԱԺ-ում դիմակներ կրելը առաջին հերթին պայմանվորված է պարետատան այն պահանջներով, որոնք հստակ մատնանշում են վիճակագրությունը, ինչպես նաեւ հետազոտությունների արդյունքները։ Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե բոլորը ԱԺ-ում դիմակներ են կրում, դիմակ կրելու քարոզչություն է գնում, ի՞նչ փոխվեց, ինչո՞վ է սա պայմանավորված։
«Թվերի առկայությունը խոսում է այն մասին, որ մենք բոլորս անկախ նրանից մեզ համարում ենք վարակակիր, թե ոչ հարկ է, որ բոլոր միջոցները ձեռնարկենք։ Քանի որ այս պահին ԱՆ եւ պարետատան ունեցած տվյալներով է դիմակները կատարում են կանխարգելիչ գործառույթ, ինքներս պետք է այդ պատասխանատվությունը ստանձնենք եւ թույլ չտանք վարակի ավելի տարածմանը»,- ասաց պատգամավորը։ Լրագրողի դիտարկմանը, որ ընդդիմությունը նշում է, որ դուք ձախողել եք համավարակի դեմ պայքարը եւ դրա մասին են խոսում 400-500-ի հասնող թվերը, Մակունցը պատասխանեց․ «Ձախողելու եւ հաջողելու մասին այս պահին դեռ շատ վաղ է խոսել, որովհետեւ կորոնավիրուսը դեռ հաղթահարված չէ, ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, եւ այս պահին խոսել ձախողումների կամ հաջողումների մասին, կարծում եմ տեղին չէ։ Պետք է հնարավորինս անել առավելագույնը, որպեսզի ՀՀ-ում վարակի թվերը նվազեն եւ տարածումը հնարավորինս կարողանանք նվազեցնել։ Կարծում եմ այս հարցում չպետքէ լինեն տարանջատումներ իշխանությունների եւ ընդդիմությունների միջեւ, որովհետեւ բոլորիս գերագույն նպատակը պետք է լինի այն, որ ՀՀ-ում այս իրավիճակում, բոլորս հաջողենք»:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...