«Մարդը չպետք է իր կյանքը պատմի բոլորին, թե ինչու չի կրում դիմակ». Մարուքյան
Դիմակ չկրելու համար պատգամավորը չի կարող նախազգուշացում ստանալ, եւ ԱԺ-ն չի կարող պատգամավորն հեռացնել մեկ օրով, այնուհետեը 7 օրով, որի մասին հայտարարվեց: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Մենք այստեղ ենք, որ թույլ չտանք Սահմանադրությունը խախտվի: Խոսքը պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի դիմակ չկրելու մասին էր: Այո, դիմակ կրելը պետք է, բայց Սահմանադրությունն ու արտակարգ դրության մասին օրենքն ասում են, որ ԱԺ գործունեությունը չեն կարող խոչնդոտվել արտակարգ դրության ռեժիմի ժամանակ ընդունված սահմանափակումներով: ԱԺ նախագահը, ըստ էության, համաձայնեց, ասաց, որ կա տենց խնդիր, բայց ես դա կիրառելու եմ: Մենք էլ ասում ենք, մի արեք: Մարդը չպետք է անգամ բացատրություն տա, թե ինչու չի կրում, որովհետեւ կարող է առողջական հարց կա, չպիտի իր կյանքը պատմի բոլորին, թե ինչու չի կրում դիմակ»,-ասաց Մարուքյանը:
Նա հավելեց, որ դրանից հետո սկսեցին սուտ խոսել, ասել, որ Մարուքյանը կռիվ է անում, որ դիմակ չդնեն:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...