Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն (տեսանյութ) Զգուշացեք, հայկական բանկային ընկերությունների անունից հերթական կեղծիքն է տարածվում․ Կիբեռոստիկանություն UFC-ի նախագահը վերջապես հստակեցրել է իրավիճակը Ծառուկյանի շուրջ Նա պաշտում է փողն ու ազդեցիկներին. Պլատինին՝ ՖԻՖԱ-ի նախագահի մասին 74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորած ՀԷՑ-ի 2026 թ. ներդրումային ծրագրով կթարմացվեն շուրջ 600 կմ էլեկտրահաղորդման գծեր Լիտվան մեղադրել է Ռուսաստանին ռազմական գործարանում հրկիզման փորձի մեջ Ուկրաինան ստիպված կլինի «ցավոտ զիջումների» գնալ. Չեխիայի նախագահ ՀՀ-ում օտարերկրացիները կարող են բջջային ID (mID) ձեռք բերել Ածխաջրերի կրճատումը օգնում է կանանց վերահսկել ախորժակը․ Frontiers in Nutririon Կոնֆերենցիաների լիգա. Հայտնի է «Նոայի» մրցակիցը ՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՄ դիտորդական առաքելությունում

Համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն (տեսանյութ)Զգուշացեք, հայկական բանկային ընկերությունների անունից հերթական կեղծիքն է տարածվում․ ԿիբեռոստիկանությունUFC-ի նախագահը վերջապես հստակեցրել է իրավիճակը Ծառուկյանի շուրջՆախագահ Ֆլորենտինո Պերեսը փրկիչներ է փնտրում և մեծ երազանքներ ունիՆա պաշտում է փողն ու ազդեցիկներին. Պլատինին՝ ՖԻՖԱ-ի նախագահի մասին74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորածՀԷՑ-ի 2026 թ. ներդրումային ծրագրով կթարմացվեն շուրջ 600 կմ էլեկտրահաղորդման գծերԼիտվան մեղադրել է Ռուսաստանին ռազմական գործարանում հրկիզման փորձի մեջՈւկրաինան ստիպված կլինի «ցավոտ զիջումների» գնալ. Չեխիայի նախագահՀՀ-ում օտարերկրացիները կարող են բջջային ID (mID) ձեռք բերելԱծխաջրերի կրճատումը օգնում է կանանց վերահսկել ախորժակը․ Frontiers in NutririonԸնկույզի հիմքով հավելումը վերականգնել է քնի կառուցվածքը. Food & FunctionԿոնֆերենցիաների լիգա. Հայտնի է «Նոայի» մրցակիցըՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՄ դիտորդական առաքելությունումՀՀ նախագահն ԱՄՆ դեսպանին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՓոփոխություններ սոցփաթեթի շահառուների համար․ որո՞նք են հիմնական կետերըՀացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանն առողջական շատ լուրջ խնդիր ունիԹրամփը կարող է հայտարարել մարդկության պատմության ամենաաղմկահարույց բացահայտման մասին. Daily StarՈւկրաինայում միջուկային վթարի հավանականությունը ավելի բարձր է, քան միջուկային զենքի կիրառման ռիսկըԿոտրում են WhatsApp հաշիվներ, շտապ միացրեք երկփուլային տարբերակը. մեդիագրագետ (տեսանյութ)Դատարանը որոշում է կայացրել․ Տիմոշենկոյին պարտադրել են գրավ և էլեկտրոնային հսկողությունԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 27 հարցԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած ավտոքարշակինԱրգելափակումից դուրս են բերել 89 տրանսպորտային միջոց և 148 քաղաքացու ցուցաբերել օգնությունԱՄՆ-ը սահմանափակում է Իսպանիայի մասնակցությունը G20 գագաթնաժողովին. BloombergԲԿ-ի փոխտնօրենը զինակոչիկների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելուն օժանդակելու համար տարբեր չափերի կաշառք է ստացելԱպրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովըՀայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ. փաստաբանԻնչպես կառավարությունը Կասկադի վերակառուցման ծրագիրը հանձնեց սնանկացած գործարարի․ ԱզատությունԿասեցվել է «Արտբեն» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունըՍուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամասԺաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է ուսուցիչներիԿլինի մամուլի ասուլիս, բոլորիդ կհրավիրեմ, այդ ժամանակ էլ կպատասխանեմ բոլոր հարցերին. Դիանա ԳասպարյանՇվեյցարիայում հայտնաբերվել է մոտ 2000 տարվա հռոմեական համալիրԻնչու են մոծակները նախընտրում սնվել մարդու արյունովԱռաջին արեւադարձային փոթորիկը Խաղաղ օվկիանոսում արդեն ձեւավորվել էՎիգենի կինը Հայաստանում չունի բարեկամներ ու ընկերներ. Այս 2 օրը ուղեկցել ենք նրան. տարել մեր տուն. Հայկ ՍարգսյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանովԿառավարության նիստում քննարկվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերըԱրմավիրի մարզում թունավորման պատճառը ոչ թե «Աթենքի» խինկալին է եղել, այլ` շմոլ գազըԴեռ երբեք նման չարություն չեմ զգացել․ Խուլիո Իգլեսիասը հերքել է սեռական ոտնձգության մասին մեղադրանքներըԵրկու օր առաջ հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը ֆուտբոլի «Ուրարտու» ակադեմիայի սան էրԱյն երգը, որը նվիրեցի նրան, ես դա նվիրում եմ և՛ նախկինում, և՛ ներկայում բոլոր առաջին տիկիններին. Մհեր ԱրմենիաՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, անհայտ արտադրողներից ձեռքբերված ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր (տեսանյութ)Պուտինը օրվա առաջին կեսի մեծ մասը նվիրել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակինԵրկփուլ մոդել, որը կարող է արագացնել Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը. FTՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ N զորամասի կանանց գումարտակԵթե լուրջ պատճառ չլիներ, Հայկ Սարգսյանին ՔՊ ցուցակից չէինք հանի. պատճառը ես չեմ. Ալեն ՍիմոնյանՍեմերու հրաբխի արտանետած մոխրի բարձրությունը հասել է 4,5 կիլոմետրի Պուտինը «փորձում է միլիոնավոր մարդկանց ցրտի եւ խավարի մատնել ցրտաշունչ ձմռան կեսին». Սթարմեր
Մամուլ

«Բա ինչո՞ւ Լիսկայի ժամանակ ձայն չէիք հանում». այս փաստարկը տեղին է, բայց էթիկայի տեսանկյունից ՝վիճելի

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Շատ բնական է, որ ընդդիմությունն ուռճացնում է ցանկացած բացասական երեւույթ ու փորձում է այն բերել քաղաքական օրակարգ, իսկ իշխանությունը, հակառակը, նման դեպքերի նշանակությունը նսեմացնում է, գտնում է բազմաթիվ արդարացումներ եւ, լավագույն դեպքում՝, ներկայացնում է դրանք որպես փոքրիկ ամպիկներ համընդհանուր պայծառ երկնակամարին: Այդպես է ամբողջ աշխարհում:

Սյունիքի դեպքերը վերջին օրինակն են: Ըստ ընդդիմադիրների՝ ոստիկանության կողմից ոչ համաչափ ուժի կիրառումը կամ ոստիկանության բաժանմունքներում մարդկանց հանդեպ բռնությունը ինչ-որ մի արտառոց երեւույթներ են, որոնց մենք առնչվում ենք բացառապես վերջին երկու տարիների ընթացքում:

Մինչդեռ ակնհայտ է, որ դա այդպես չէ. նման երեւույթներ հանդիպել են եւ հանդիպում են թե Հայաստանի, եւ թե ցանկացած այլ երկրի պրակտիկայում: Իրենց հերթին իշխանության ներկայացուցիչները, երկրպագուները եւ/կամ «նախկիններից» նեղացածները փորձում են ձեւ անել« թե ոչինչ չի պատահել, ու պարզապես չարամիտ «նախկիններն» են (իշխանական շրջանակներում ընդունված չէ օգտագործել ՙընդդիմություն՚ բառը) պղտոր ջրում ձուկ որսում:

«Բա ձեր ժամանակ...» փաստարկն այնքան էլ զորեղ չի: Այո, «այն ժամանակ» նույնպես նման բաներ եղել են, եւ «այն ժամանակվա» ընդդիմությունը նույնպես փորձում էր դրանից քաղաքական դիվիդենտներ քաղել, ինչը բնական է:

«Բա ինչո՞ւ Լիսկայի ժամանակ ձայն չէիք հանում» փաստարկը, թեեւ իրականության հետ առնչություն ունի, բայց էթիկայի տեսանկյունից վիճելի է: Հիտլերի ժամանակ Ինչո՞ւ բոլոր գերմանացիները համակենտրոնացման ճամբարում չէին:

Նույնը« իհարկե, կորոնավիրուսի հարցում: Ընդդիմադիրներն ասում են, որ իշխանությունն իր ապաշնորհ գործողություններով ազգն ու երկիրը հասցրել է անդունդի եզրին: Նույնը վերջին 30 տարիների ընթացքում ասում էին բոլոր ընդդիմադիրները: Բայց փաստն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի գրեթե 3 տասնամյակ, իսկ առավել եւս հայկական էթնոսի հազարամյա գոյությունը չի կարող խոչընդոտել ոչ մի ապաշնորհ կամ շնորհալի կառավարություն:

Իշխանական կամ իշխանամետ շրջանակներն էլ պնդում են, որ վերջին երեք ամիսների ընթացքում կառավարությունը, մասնավորապես առողջապահության նախարարությունը, ինչպես նաեւ պարետատունը աշխատել են հոյակապ, եւ կորոնավիրուսի տարածման սարսափազդու թվերը կամ դարձյալ «նախկինների» դավադրության հետեւանք են, կամ էլ մեր ազգաբնակչության ոչ գիտակից վերաբերմունքի արդյունք:

Խնդիրն այն չէ« որ հակադիր քաղաքական ուժերն ունեն միեւնույն իրադարձությունների տրամագծորեն հակառակ մեկնաբանություններ՝ այլ կերպ, հավանաբար, չի էլ կարող լինել: Ցավալի է. որ մեր քաղաքացիների մեծամասնությունն այդ ծայրահեղացված քարոզչությունը լուրջ է ընդունում եւ հարում է այս կամ այն բեւեռին: Այ, դրանով մենք տարբերվում ենք աշխարհի շատ երկրներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում