Դիմումը հետ վերցնելու համար եռօրյա ժամկետ է սահմանված, իսկ 3 օրը վաղուց անցել է․ Սմբատ Գոգյան
Հրաժարականի հարց չի քննարկվել, իսկ հովանավորչության վերաբերյալ հարցին պատասխանել է ԿԳՄՍ նախարարը, այն իրավական դաշտում է։ Այս մասին ԱԺ կրթության ու գիտության հանձնաժողովի նախաձեռնած ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականի և գրագողության առկա խնդիրների վերաբերյալ փակ քննարկումից հետո հայտարարել է ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը, հրաժարվելով պատասխանել լրագրողների մյուս հարցերին։
Հիշեցնենք, որ Սմբատ Գոգյանն ասել էր, թե Գ․Թամրազյանը հովանավորում է Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարին, որի դոկտորականում ԲՈԿ-ն արտագրության դեպքերի էր հանդիպել։ Դրանից հետո Գոգյանը հրաժարական էր ներկայացրել։
ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը հրաժարական է ներկայացրել, որը դեռ չի ընդունվել։ Նաեւ հայտարարություն է հնչեցրել, որոնցից մեկը՝ Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի վերաբերյալ, մեր օրակարգում էր։ Այս մասին հայտարարել է փակ քննարկման նախաձեռնող, հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։
«Թե ԲՈԿ նախագահը, թե ԿԳՄՍ փոխնախարարը բաց ներկայացրին իրենց դիրքորոշումները։ Փակ ձեւաչափը պայմանավորված էր նրանց ազատ արտահայտվելու հնարավորություն տալով։ Հետագայում ավելի բաց ձեւաչափով քննարկումներ կլինեն։ Այս փուլում չեմ կարող կիսվել բովանդակության մասին։ Լրջագույն հարցեր բարձրացվեցին, որոնց տրվեցին պատասխաններ։ Ավելին ասել չեմ կարող», ասել է Մխիթար Հայրապետյանը։
Հնարավո՞ր է համաձայնի չլքել պաշտոնը, քանի որ հրաժարականի դիմումը դեռեւս ընդունված չէ՝ հարցին, ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանն ասել է, որ դիմումը հետ վերցնելու համար եռօրյա ժամկետ է սահմանված, իսկ 3 օրը վաղուց անցել է։ Լրագրողների դիտարկմանը, թե այս օրերին նա զորակցության շատ հայտարարություններ է ստացել, Գոգյանը պատասխանել է, որ թեեւ դրանք հաճելի են, բայց իրավական ուժ չունեն։
«Այսպիսի մի խոսք կա՝ ում էլ ձերբակալեն ու բանտ նստեցնեն, նա ի վերջո կհասկանա, թե ինչի համար է պատժվել։ Ոչ ոք իրականում սուրբ չէ։ Ստանձնելով ԲՈԿ նախագահի պաշտոնը ես սահմանեցի էթիկայի բարձր շեմ, եթե ես այդ արժեքը փորձում եմ պաշտպանել, ապա այդ արժեքը պետք է կրեն համակարգում բոլորը։ Քանի որ հեղափոխությունը հենց արժեքային էր», ասել է Ս․Գոգյանը՝ մեկնաբանելով Գ․Թամրազյանի հետ արժեհամակարգային տարբերության մասին իր արտահայտությունը, պարզաբանելով, որ հրաժարական տալով ընտրել է պայքարի այդ եղանակը։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...