Ինչի՞ համար էր 2007թ. բողոքի ակցիա իրականացնում Արսեն Թորոսյանը
Երեկ Վատիկանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Ստի վերջը» շարքի հերթական, թվով 6-րդ տեսանյութը հրապարակեց, ուր անդրադարձ կար նաև ԱՄՆ-ում բնակվող Մանվել Տեր-Առաքելյանի հրապարակմանը։
Հիշեցնենք, վերջինս Միքայել Մինասյանին մեղադրում էր Երևանում՝ Կարապի լճի շրջակայքում գտնվող իր սրճարանը խլելու մեջ։
Միքայել Մինասյանի խոսքով` այդտեղ երբևէ սրճարան չի եղել, այլ՝ փոս, և Մանվել Տեր-Առաքելյանը պատրաստվում էր բարձրահարկ շենք կառուցել Կարապի լճի շրջակայքում, իսկ ինքը դեմ է եղել այդ խայտառակ նախաձեռնությանը։
Նախկին դեսպանը հավելեց նաև, որ այդ դեպքից հետո տարածքը երբևէ չի օգտագործվել, ապա հրապարակեց տեսանյութ, երբ բողոքի ակցիա էին կազմակերպել Կարապի լճի մոտ՝ փոսը փակելու պահանջով:
Տեսանյութը, որը նկարահանվել էր 2007 թվականին, չի վրիպել օգտատերերի աչքից: Նրանք անմիջապես լուսանկարել և հրապարակել են այն կադրը, որտեղ երևում է, որ ակցիայի մասնակիցների մեջ է եղել նաև ներկայիս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...