Ընդդիմադիր պատգամավորի ծեծը մայիսի 8-ին վարչապետն արդարացրեց քաղաքականապես. Ռուբեն Մելիքյան
«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ ՀՔԾ-ի կողմից «Հանցակազմի բացակայություն» հիմքով գործը կարճելուն: Այս առիթով Մելիքյանը գրել է.
««Հանցակազմի բացակայություն» իրավաբանական կոնցեպտը շատ կոնկրետ իմաստ ունի. տեղի է ունեցել ինչ-որ բան, որը, սակայն, հանցագործություն չէ, այսինքն՝ ըստ էության թույլատրելի վարքագիծ է։ Հանգիստ կարելի է նորից նույն բանն անել։
Գոյություն ունեն «հանցակազմի բացակայությանը» շատ մոտ երկու այլ կոնցեպտներ՝ «հանցադեպի բացակայություն» և «ապացույցների անբավարարություն»։ Առաջինը նշանակում է՝ ոչինչ էլ տեղի չի ունեցել, իսկ եթե տեղի ունեցած լիներ՝ կարող է և հանցանք լիներ։ Բայց տեղի չի ունեցել։ Իսկ «ապացույցների անբավարարությունը» նշանակում է՝ չենք կարողացել ապացուցել, որ ինչ-որ բան է տեղի ունեցել։ Եթե կարողանայինք՝ այդ ինչ-որ բանը հանցանք կլիներ։
ՀՔԾ-ն երեկ ազդարարել է, որ մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած խմբակային ծեծկռտուքում «հանցակազմը բացակայում է»։ Այսինքն՝ տեղի ունեցածը իրոք տեղի է ունեցել, սակայն այն քրեորեն արգելված, պատժելի վարքագիծ չի եղել, հետևաբար՝ կարելի է առանց վարանելու՝ նույնը կրկնել։
Փաստորեն, ընդդիմադիր պատգամավորի ծեծը մայիսի 8-ին վարչապետն արդարացրեց քաղաքականապես, իսկ 2 շաբաթ անց՝ ՀՔԾ-ն արդարացրեց իրավաբանորեն»։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...