Աբովյանի համայնքապետը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոտայքի մարզպետի
Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի՝ 13.03.2020 թվականի թիվ 101-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից:
Դատարանը որոշել է Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի՝ 13.03.2020 թվականի թիվ 101-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ։ Գործով նախնական դատական նիստ է հրավիրվել 2020 թվականի սեպտեմբերի 17-ին, ժամը 11։30-ին` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում: Գործը մակագրվել է դատավոր Ռաֆիկ Խանդանյանին:
Նշենք, որ ըստ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի 13.03.2020 թվականի թիվ 101-Ա որոշման ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի վարչական սահմաններում գտնվող քաղաքացի Մարիետա Մխիթարյանի սեփականությունը հանդիսացող ավելի քան 3 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի 0.0091 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի հողամասերը ոչ նպատակային նշանակության օգտագործելու հողամասերի գործառնական նշանակության և հողատեսքի ինքնակամ փոփոխությունները չկանխելու համար ՀՀ կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանին նշանակվել է տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 150 հազար դրամ:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...