Մեկուսացված քաղաքացիների շրջանում ունեցել ենք կորոնավիրուսի 1000 դեպք․ նախարար
Հյուրանոցներում մեկուսացված քաղաքացիների շրջանում կորոնավիրուսի մետ 1000 դեպք է հայտնաբերվել։ Այս մասին Հանրային խորհրդի նիստին պատմել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով՝ մեկուսացումից ինքնամեկուսացման անցնելը առողջապահական համակարգի ուժերի գերլարվածություն է պահանջելու։ Քաղաքացիներին, ում մոտ հնարավոր է կորոնավիրուս լիներ, հյուրանոցներում պահելը մեծ ռեսուրսներ էր պահանջում, սակայն դա արդյունավետ հակահամաճարակային միջոցառում էր, որի արդյունքում կորոնավիրուսի մոտ 1000 դեպք էր հայտնաբերվել։ Եթե այդ քաղաքացիները մեկուսացված չլինեին, նրանք կկորեին մասնագետների տեսադաշտից եւ հիվանդության պոտենցիալ տարածողներ կդառնաին։
Սակայն մեկուսացման ռազմավարությունը շարունակելն արդեն անհնար է դառնում, եւ վարակի տարածման դեմ պայքարի հիմնական գործիք առաջիկայում դառնալու ինքնամեկուսացումը։ Նախարարի խոսքով՝ կան գործիքներ՝ թե տեխնիկական, եւ թե դաշտային՝ ինքնամեկուսացման պրոցեսը վերահսկելու համար, եւ այդ գործիքների զարգացումը կօգնի համաճարակային իրավիճակը հնարավորինս վերահսկելի պահել։
Նախարարը նաեւ նշեց, որ հայտնի չի, թե երբ է պանդեմիան ավարտվելու, եւ պետք է պատրաստ լինել երկար պայքարի, «քանի դեռ բոլորը չեն վարակվել, կամ չի հայտնաբերվել ուղիղ ազդող դեղամիջոց կամ պատվաստանյութ, որը կլինի փրկություն»։ Սակայն մոտ ապագայում պատվաստանյութի ի հայտ գալու հավանականությունը, նախարարի կարծիքով, շատ փոքր է։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...