Ո՞րն է Էրիկ Գրիգորյանին նախարարի պաշտոնից ազատելու պատճառը
Էրիկ Գրիգորյանին նախարարի պաշտոնից ազատելու պատճառը, ըստ հավաստի աղբյուրների, կապված է նաև Նորայր Պապյանին Արծվաբերդի Անտառտնտեսութունում տնօրենի պաշտոն տալու հետ։ Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդու՝ Սիփան Փաշինյանի մտերիմն է: Վերջին ամիսներին անձամբ Նիկոլ Փաշինյանն է դիմել Գրիգորյանին՝ այս պաշտոնը Պապյանին տալու համար, սակայն երկու անգամ էլ նախարարն աչքաթող է արել, քանի որ ունեցել է ծանրակշիռ պատճառներ: Բանն այն է, որ Նորայր Պապյանը հունվար ամսին է ազատվել Արծվաբերդի Անտառտնտեսութունում տնօրենի տեղակալի պաշտոնից, ազատման պատճառը եղել երկարատև բացակայությունները, անպատասխանատու լինելը, ինչպես նաև աշխատանքի չգալու ոչ համարժեք պատճառները՝ «ինչի մենք դրա՞ համար ենք հեղափոխություն արել», «իմ ու Նիկոլ Փաշինյանի մոտեցումը անտառի կառավարման հարցում այլ են», «Չեմ եկել, քանի որ մեքենաս է փչացել», «գնացել էի ման գալու» և այլն:
Տեղեկացնենք, սակայն, որ Պապյանի աշխատանքից ազատման պատճառ կարող է հանդիսանալ նոյեմբեր ամսին այս նույն տարածքում արձանագրված ապօրինի անտառհատումները, երբ նույն տարածքում հայտնաբերվել են 333 ապօրինի հատված ծառի կոճղեր: Հունվարին աշխատանքից հեռացվելուց հետո Նորայր Պապյանը փորձել է բոլոր հնարավոր միջոցներով վերադառնալ անտառտնտեսություն աշխատանքի՝ օգտագործելով Սիփան Փաշինյանին: Սակայն, հերթական անգամ մերժում ստանալով, սկսել է նախարար Էրիկ Գրիգորյանի մասին կեղծ ու վարկաբեկող գրառումներ տարածել:
Փորձելով ապացուցել, որ անտառտնտեսությունում աշխատանքները շատ վատ են կազմակերպվում, նախորդ ամսին հայտարարություն է տարածել, որ տարածքում հարյուրավոր ծառեր են հատվել: Սակայն, համապատասխան մարմինների տարածք այցելելուց հետո պարզվել է, որ աղմուկը կեղծ է, հատված է 4 ծառ, որոնք սղոցված են եղել դեռևս նոյեմբերին, այսինքն, դեռևս իր պաշտոնավարման ժամանակ:
Այս պատմությունից հետո, Նորայր Պապյանին նույն անտառտնտեսության տնօրեն նշանակելու հարցով Էրիկ Գրիգորյանին են դիմում մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, և մերժում ստանալուց հետո, հարցը հասնում է կրկին դիվանբաշուն: Նիկոլ Փաշինյանին Էրիկ Գրիգորյանը հակադարձել է՝ նշելով, որ համակարգը փոխվել է, և մնացել են այն մարդիկ, ովքեր նվիրյալներ են, և աշխատում են, որի արդյունքում էլ ունեցել ենք աննախադեպ քանակի ծառահատումներ (ինչի մասին նշեց նաև Փաշինյանը ԱԺ ելույթում՝ «2019 թվականին աննախադեպ ցածր քանակի անտառհատումներ են եղել»): Էրիկ Գրիգորյանը նշել է, որ չի կարող նման նշանակում անել կարևորագույն մի անտառտնտեսությունում, որտեղ շատ ուժեղ թեկնածու է պետք, որին ի պատասխան Փաշինյանն ասել է, որ ծանոթ մարդ է, պետք է աշխատի, ու վերջ:
Գրիգորյանն էլ ասել է, թե եթե քեզ համար կարևոր է ծանոթ մարդուն աշխատանքի ընդունելը և ոչ թե արդյունավետ աշխատանքը, ես հրաժարական եմ տալիս: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը, հանուն ծանոթի, մատաղ է արել նախարարներից մեկին, այն դեպքում, երբ իր թիմը պրոֆեսիոնալների մեծ պակաս ունի։
Աղբյուրը՝ yerevan.today


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...