«Իմ քայլում» մի մասի հույսն Ավինյանն է, Ավինյանի հույսն էլ «նախկիններն» են
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե վերջին բացահայտումներն «Իմ քայլում» ուղղակի շոկ են առաջացրել: Առանց այն էլ Նիկոլի վերջին պահվածքը ՔՊ վարչության, խմբակցության նիստերի ժամանակ, երբ ոչ ադեկվատ լեքսիկոնով ու խիստ անհավասարակշիռ «շան լափ» էր թափել «անհնազանդ» պատգամավորների, հանրաքվեի հարցում իրեն «քաշած» Վահագն Հովակիմյանի վրա, բազում հարցականներ էր առաջացրել իմքայլականների մոտ, իսկ սիգարետային ու ադամանդային բումերը, մանավանդ Միքայել Մինասյանի վերջին ակնարկից հետո (թիմն ունի Նիկոլին փոխարինող մեկ-երկու ադեկվատներ), շատ հեռուն գնացող եզրակացությունների տեղիք են տվել:
«Իմ քայլում» բոլորը նոր տերեր են որոնում արդեն. սորոսականները համախմբվել են մի ֆլանգում, նախկինների կողմից ներդրված ականները «հանգիստ նստած են տեղները»` սպասում են հրահանգի, մի մասն էլ, Կոնջորյանի շերեփն առած, մոտ-մոտ է անում «Լուսավոր Հայաստան»-Էդմոնին, տակը մնացածների հույսն Ավինյանն է, Ավինյանի հույսն էլ «նախկիններն» են, որոնք հույսի կամուրջները վերջնականապես դեռ չեն բացում նրա առաջ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...