Ունենք վարակակիրներ մեր եւ հարեւան նախարարություններում. Արսեն Թորոսյան
Կորոնավիրուսային վարակակիրներ կան թե առողջապահության նախարարությունում, թե հարեւան նախարարություններում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թոորոսյանը:
«Ունենք վարակակիր մեր եւ հարեւան նախարարություններում։ Ունենք կոնտակտավորների շրջանակ, ինքնամեկուսացվածներ։ Հակահամաճարակային միջոցառումների շրջանակներում որոշում է կայացում ինչ-որ մեկին թեստավորել, ինչ-որ մեկին չթեստավորել, որովհետեւ կարիք չկա», - ասած նախարարը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ճիշտ է, որ որոշ մարդկանց ԱՆ-ում հրաժարվում են թեստավորել։
«Այս թեստամոլուցքը ինձ արդեն նույնիսկ դադարել է զարմացնել, բայց մեկ-մեկ զայրացնում է։ Թեստը պանացեա չի։ Թեստը պետք է արվի ըստ ցուցումի։ Այսօրվա արած թեստը ոչ մի երաշխիք չի, որ դու վաղը չես վարակվելու։ հետեւաբար թեստով պայամավորել հակահամաճարակային միջոցառումերը չի կարելի, թեստը ընդամենը բժշկական եւ էպիդ ցուցումներով արվեող եւս մեկ միջոցառում է, որպեսզի բացահայտես հիվանդներին։ Եւ դրանով ոչինչ չի սահմանափակվում, հակառակը, մենք թեստավորված քաղաքացուն ասում ենք՝ դու առավել զգույշ պետք է լինես, որովհետեւ դու էս պահին վարակված չես, վաղը կարող ես վարակվել, կամ՝ արդեն վարակված ես, բայց մենք քեզ դեռ չենք հայտնաբերել․ դու կարող ես լինել վարակակիր վաղը», - նշեց նախարարը։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...