Միքայել Մինասյանի գրառումից հետո ԱԱԾ-ն նոր հանձնարարություն կստանա՝ սատանաներ փնտրել արդեն «Իմ քայլ»-ի ներսում
Ես սպասում եմ, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան վերջին գրառումից հետո ԱԱԾ-ն նոր հանձնարարություն կստանա՝ սատանաներ փնտրել արդեն «Իմ քայլ»-ի ներսում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Այդքան բան: Ուրիշ ավելացնելու բան չունեմ», - նշեց նա:
Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան իր վերջին գրառման մեջ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը նախ նշել էր՝ Հայաստանը տապալել է համավարակի դեմ պայքարը, ապա ներկայացրել էր ճգնաժամից դուրս գալու հնարավորության կոնկրետ ու իրատեսական իր առաջարկները։
«Ես իսկապես համոզված եմ, որ մեր երկիրը դեռ ունի շանս ու պոտենցիալ՝ կորոնավիրուսից հետո ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար։ Այդ լուծման բանալին իշխող քաղաքական ուժի ձեռքում է։ Դեռ։ Որպեսզի հակաճգնաժամային պլանն աշխատի, պետք է սկսել ամենահիմնականից՝ մեկուսացնել ու վարչապետի պաշտոնից հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Իշխող քաղաքական ուժի համար սա թերևս ամենացավոտ որոշումն է, բայց առանց որի ոչ մի այլ քայլ չի աշխատի», - գրել էր Միքայել Մինասյանը:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...