Ադրբեջանի կողմից սպառնալիքի դեպքում կընդունվեն կանխիչ միջոցառումներ. պաշտպանության փոխնախարար
Հայկական կողմն ուշադիր հետեւում է Ադրբեջանի անցկացվող զորավարժություններին: Այս մասին մայիսի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
Փոխնախարարը չմեկնաբանեց այն հարցը, թե հայկական կողմը տնօրինո՞ւմ էր արդյոք օպերատիվ տեղեկությունների զորավարժությունների ծրագրման մասին՝ ընդգծելով, որ Ադրբեջանի իշխանությունները, ինչպես եւ նախկինում, անտեսել են իրենց միջազգային պարտավորությունները եւ զորավարժությունները սկսել են առանց միջազգային կազմակերպություններին համապատասխան տեղեկացման: «Բայց մենք արդեն վարժվել ենք նման գործողություններին»,- նշեց փոխնախարարը:
Նրա խոսով՝ Հայաստանի եւ Արցախի սահմաններին լարվածություն չկա: «Մեր վերջին հայտարարությունը պետք է ընդունել այնպես, ինչպես կա, առանց հետին մտքի: Եթե զգանք, որ զորավարժությունների հետեւանքով սպառնալիք է ստեղծվել Հայաստանի կամ Արցախի անվտանգությանը, անհապաղ կընդունվեն կանխիչ միջոցառումներ: Միջազգային հանրությունը կհասկանա, քանի որ մենք այս մասին նախապես զգուշացրել ենք: Մեր կողմից մարտական հերթապահության մեջ փոփոխություններ չկան: Ընդհանուր առմամբ, մենք հակառակորդից ամեն ինչ սպասում ենք»,- արձանագրեց նա:
Գաբրիել Բալայանը միաժամանակ նշեց, որ այս պահին Հայաստանն անմիջական վտանգ չի զգում: «Սպառնալիքի դեպքում կընդունվեն համարժեք միջոցառումներ: Եվ դուք դա արդեն տեսել եք»,- նշեց Բալայանը՝ հավելելով, որ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունների մեծ մասը նախատեսված է ներքին օգտագործման համար:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...