Իշխանության կազմակերպած հերթական կրկեսային ներկայացումն էր. Արթուր Դանիելյանը՝ իրեն և ընկերներին բերման ենթարկելու մասին (տեսանյութ)
Տեղի ունեցող պրոցեսը իշխանության կողմից կազմակերպված հերթական կրկեսային ներկայացումն էր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը, ում իր ընկերների հետ ավելի վաղ բերման էին ենթարկել և քիչ անց ազատ արձակել:
«Ինչպես հասկացա՝ իշխանությունը հանրության վրա է դրել վարչապետի ուղտ լինելն ապացուցելու բեռը: Մենք ունենք փաստեր, որ կա կենդանի, որը շաբաթներով կարող է քայլել անապատով, ունի կենդանուն բնորոշ բոլոր հատկությունները, բայց մեր իրավապահ համակարգն այդ կենդանուն չի տեսնում և պահանջում են, որ մարդիկ ապացուցեն»,- ասաց նա և պարզաբանեց, որ խոսքը Հայաստանից ՌԴ ծխախոտի և ադամանդների ապօրինի արտահանման մասին է, ինչը իշխանությունը հերքում է:
«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժին միաբանությանը դեռևս անհայտ գործի շրջանակում բացատրություն տալու համար: Արթուր Դանիելյանը, սակայն, նշեց, որ հրաժարվել է բացատրություն տալ:
«Բայց իրավապահ մարմիններին խրախուսել եմ, որ գործի հետևից գնան և երբ բացահայտումներ ցանկական անել, դիմեն համապատասխան մարդկանց: Մեզ բերման ենթարկեցին, որպեսզի ցույց տան, որ հանրային աջակցություն կա: Չգիտեմ, չեմ կարող մեկնաբանել»,- ասաց նա:
Արթուր Դանիելյանի խոսքով՝ իրավապահ մարմիններին անտաղանդ կերպով շահագործելու մոլուցքը նոր իշխանություններին բնորոշ երևույթ է, սակայն դա, ըստ նրա,քաղաքական էֆեկտ չի ունենա և ունենալու դեպքում այդ էֆեկտ բացասական կլինի:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...