Անդրանիկ Քոչարյանի որդուն գիտական աստիճան է շնորհվել Սմբատ Գոգյանի հրաժարականի հաջորդ օրը
irakanum.am. Երեկ պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը: Վերջինս հրաժարականի համար մի քանի պատճառ է ներկայացրել, որոնցում առանցքային է սկզբունքային անհամաձայնությունը ԿԳՄՍ նախարարության հետ: Որպես օրինակ Գոգյանը է նշել ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի և ռեկտորի պարտականությունները ներկայում կատարող Դիանա Գալոյանի գիտական աշխատանքներում առկա թերությունները՝ ընդգծելով, որ դեմ է երևույթին, ոչ թե անձանց:
Արտագրություններով կամ ակնհայտ թերություններով աչքի ընկնող գիտական աշխատանքները տարիներ շարունակ արժանացել են մասնագիտական հանձնաժողովների դրական եզրակացություններին, և ԲՈԿ-ն էլ դրանց հեղինակներին գիտական աստիճանի է արժանացրել: Շատ հաճախ նման գործընթացները ուղեկցվել են աղմկահարույց պատմություններով, հայտնվել են հասարակության ուշադրության կենտրոնում, ինչի արդյունքում արժեզրկվել է թե՛ ԲՈԿ-ը, թե՛ գիտության նվիրյալների և առհասարակ գիտության հանդեպ հավատը: Նման աղմկահարույց պաշտպանությունների պակաս վերջին շրջանում էլ չենք ունեցել, երբ կառույցը ղեկավարում էր Գոգյանը: Հիշենք ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի թեկնածուական ատենախոսությունը:
Վերջինիս ասպիրանտական կրթությունը ավարտվել է 2019թ.-ի հունիսի 16-ին, ատենախոսության պաշտպանությունն էլ տեղի է ունեցել 2020թ.-ի փետրվարի 20-ին: Այսինքն, Քոչարյան կրտսերը խուսափել է պարտադիր զինվորական ծառայությունից. նա չի զորակոչվել բանակ՝ բաց թողնելով երկու զորակոչ: ԱԺ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի որդին գիտական գործունեություն ծավալելու շղարշի ներքո չի կատարել հայրենիքի առաջ ունեցած պարտականությունները…
Այս պատմության մեջ մի հետաքրքիր դրվագ էլ կա՝ Լևոն Քոչարյանը ՀՊՏՀ-ում է պաշտպանել ատենախոսությունը, երբ բուհի ռեկտորի ԺՊ-ն Դիանա Գալոյանն է, ով, Սմբատ Գոգյանի բնորոշմամբ, «համապատասխան կապերի և հովանավորչության միջոցով առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը»: Դիանա Գալոյանը ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանի դուստրն է, Անդրանիկ Քոչարյանն էլ, ինչպես հայտնի է մերձլևոնական շրջապատի քաղաքական գործիչներից է:
Հետաքրքրական է, որ Լևոն Անդրանիկի Քոչարյանին տնտեսագիտության թեկնածուի (Ը.00.03 թվանիշով) գիտական աստիճան շնորհելու մասին հրամանը ստորագրվել է այսօր՝ մայիսի 15-ին, Գոգյանի՝ հրաժարական ներկայացնելուց ընդամենը մեկ օր հետո: Ճիշտ է, հրամանը ստորագրվել է հենց Գոգյանի կողմից, իսկ մասնագիտական հանձնաժողովն էլ աշխատանքին դրական գնահատական է տվել, սակայն փաստերի համադրումը մեզ առիթ է տալիս ենթադրելու, որ Անդրանիկ Քոչարյանի որդու գիտական աշխատանքի շուրջ ԲՈԿ-ում թեժ քննարկումներ են տեղի ունեցել: Չի բացառվում, որ Գոգյանի վրա ճնշումներ են գործադրվել, որպեսզի վավերացվի Քոչարյանի աշխատանքը, ինչի արդյունքում վերջինս կազատվեր պարտադիր զինվորական ծառայությունից, քանի որ կունենար գիտությունների թեկնածուի աստիճան, ինչը հիմք է հանդիսանում ԶՈւ չզորակոչվելու համար: Իսկ Սմբատ Գոգյանն էլ՝ որպես սկզբունքային անձ, չի կարողացել աչք փակել կատարվածի վրա և որոշել է հեռանալ կառույցի ղեկավարի պաշտոնից:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...