Ոչ պարենային ապրանքների վաճառքով զբաղվող ընկերություններից գրեթե կեսը փակ է եղել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «COVID-19 համավարակով պայմանավորված՝ երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում Հայաստանի վիճակագրական կոմիտեն սպառողական գների ինդեքսի հաշվարկումն այլ կերպ է իրականացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 427 անվանում ապրանք-ծառայություններից գների արձանագրում իրականացվել է 386-ի գծով:
Մնացած 41 ապրանքծառայությունների վերաբերյալ տվյալները բացակայել են: Կոմիտեից տեղեկանում ենք, որ արտակարգ դրության ընթացքում կիրառված սահմանափակումները հանգեցրել են մանրածախ առեւտրի եւ ծառայություն մատուցող բազային որոշ կազմակերպությունների գործունեության ժամանակավոր դադարեցմանը, ինչն անհնար է դարձրել որոշակի ապրանքների կամ ծառայությունների գների գրանցումը: ՀՀ սպառողական շուկայում գնադիտարկումներն իրականացվում են շուրջ 4500 կազմակերպություններում:
Դրանցից պարենային ապրանքների գծով դիտարկվում են շուրջ 620-ը: Միեւնույն ժամանակ շուրջ 3880 ոչ պարենային ապրանքների վաճառքով զբաղվող եւ ծառայություններ մատուցող կազմակերպություններից շուրջ 1800-ը կամ 46.4%-ը ժամանակավորապես փակ են եղել: Արդյունքում դրանցում գների գրանցում չի իրականացվել: Միեւնույն ժամանակ կոշիկ եւ հագուստ, խոշոր եւ մանր կենցաղային տեխնիկա, շինանյութեր, կահույք, ինչպես նաեւ հանրային սնունդ մատակարարող կազմակերպություններն ունեցել են առեւտրի առցանց հարթակ, ինչի արդյունքում հնարավոր է եղել իրականացնել գների դիտարկում»:
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...